12.12.2017 | 
Գիտություն
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄՆ ԱՄՓՈՓԵՑ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովը:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին և գիտաժողովի մասնակիցներին ողջունեց դեկան Գագիկ Ղազինյանը, ով նշեց, որ գիտաժողովի նպատակն է ամփոփել անցած ուստարվա ընթացքում ֆակուլտետի կողմից իրականացված գիտական գործունեության արդյունքները:

 

«Հիրավի, այս միջոցառումն արդարացված է, քանի որ ներկայացված նյութերը բարձր մակարդակով են պատրաստված և իրենց նշանակությամբ ու արժեքով ավելի լավ  որակ ունեն, քան շատ պարբերականներում հրատարակված զեկուցումները»,- ասաց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ գիտաժողովին հիմնականում մասնակցում են երիտասարդ մասնագետները, ովքեր բավականին լուրջ են վերաբերվում իրենց հետազոտություններին:

 

Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտաժողովին ներկայացված զեկուցումների թեմատիկան բավականին ընդգրկուն էր՝ սահմանադրականության սիստեմատեխնիկա, կայուն ժողովրդավարությունն արդի սահմանադրաիրավական մտածողության համատեքստում, մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային իրավական պատասխանատվություն և այլն:

 

ԵՊՀ և Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձել էին իրավագիտության տարբեր ոլորտների հիմնախնդիրներին՝ ներկայացնելով վերլուծություններ և վիճակագրական տվյալներ:

 

Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Տարոն Սիմոնյանի «Իրավաբանի գործնական մարտահրավերները XXI դարում. արհեստական բանականություն» զեկուցման հիմնական շեշտադրումը արհեստական բանականության և իրավական բնագավառի միջև կապն էր, դրա անհրաժեշտությունն ու միջազգային պրակտիկան:

 

 

 

Հետաքրքրաշարժ վիճակագրական պաշտոնական տվյալներ ներկայացրեց Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը, ով հանգամանալից անդրադարձ կատարեց ՀՀ-ում հանցագործությունների, մասնավորապես անչափահասների շեղվող վարքագծի բնութագրերին:

 

Հավելենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները գիտական հոդվածների տեսքով տեղ կգտնեն ֆակուլտետի գիտական ժողովածուում, որտեղ տպագրվելու համար հայտ են ներկայացրել շուրջ 21 մասնագետներ: 

Այլ նորություններ
ՉԻՆԱՍՏԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒՂԵԾԻՐ Է ՈՒՂԱՐԿԵԼՈՒ «ԱՐՀԵՍԱՏԱԿԱՆ ԼՈՒՍԻՆ»
Չինաստանի Չենդու քաղաքի հետազոտական ինստիտուտի մասնագետները մշակել են լուսավորության համար նախատեսված արբանյակ՝ «արհեստական լուսին»:
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱԶՄԱՎԷՊ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 175-ԱՄՅԱԿԻՆ
Այս տարի լրանում է «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակը։ Այս առիթով ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Մխիթարյան միաբանությունը 2018 թ.-ի հոկտեմբերի 19-ին Երևանում կազմակերպել են գիտաժողով: