03.05.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։

Սեմինարը վարում էր մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպության զարգացման փորձագետ և խորհրդատու Լիլիթ Գևորգյանը։

Հանդիպմանը ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ։

Սեմինար-դասընթացի սկզբում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ողջունեց ներկաներին և հույս հայտնեց, որ սեմինարը բովանդակալից ու արդյունավետ կլինի բոլորի համար։

Դասընթացի շրջանակում բանախոսը շոշափեց երկու թեմա՝ «Ժամանակի կառավարում. նպատակներ և ժամանակի «գողեր»» ու «Ժամանակի պլանավորման մեթոդներ և տեխնիկաներ»։

«Ժամանակի կառավարման հիմնական խնդիրն է կարգավորել ժամանակի օգտագործումը, ինչը թույլ է տալիս լիարժեք օգտագործել սեփական ֆիզիկական և մտավոր ունակություններն անընդհատ փոփոխվող աշխարհում»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։



Դասընթացն իրենից ներկայացնում էր աշխատանքի արդյունավետ կազմակերպման ծրագիր։ Ըստ բանախոսի՝ ժամանակի կառավարումն ինքնազարգացման և սեփական աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևոր քայլերից է։ Նա խոսեց ժամանակի ընկալման առումով գոյություն ունեցող երեք հիմնական տիպերի (գծային, զուգահեռ, ցիկլիկ) մասին և ներկայացրեց, թե ինչպես են վերջիններս «զգում» ժամանակը։

Սեմինարի ընթացքում փորձագետն առաջարկեց առանց ժամին նայելու չափել ժամանակը՝ հասկանալու համար, թե ինչպես են ներկաներն այն ընկալում։ Այս վարժանքը նրա համար էր, որ ներկաները հասկանան՝ ժամանակը կառավարելու համար անհրաժեշտ է այն ճիշտ հաշվել։

Դասընթացի նպատակն էր բացատրել մասնակիցներին, թե ինչպես է հնարավոր ժամանակի կառավարման շնորհիվ ունենալ ավելի արդյունավետ և կազմակերպված աշխատանքային առօրյա։ Լիլիթ Գևորգյանն ասաց, որ օրվա ճիշտ պլանավորումը հանգեցնում է աշխատանքային հաջողությունների, դրա շնորհիվ պակասում են սթրեսային իրավիճակները, և շոշափելի արդյունքներ են գրանցվում։



ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից հրավիրված հյուրը, հաշվի առնելով թեմայի նկատմամբ ներկաների հետաքրքրվածությունը, խոստացավ, որ հաջորդ հանդիպման ընթացքում կխոսի մարդկային ռեսուրսների կառավարման մասին։

Այլ նորություններ
ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ ԵՊՀ մի շարք ուսանողներ այսօր Նուբարաշենի զորամասի հրաձգարանում մասնակցել են կրակային պատրաստության գործնական պարապմունքի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից: