20.05.2015 | 
Գիտություն
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայոց եղեռնապատումի գրականությունը» խորագրով գիտաժողով:

Հայ բանասիրության ֆակուլտետի ղեկավարության և Համազգային հայ կրթական մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Գիտաժողովի մանրամասները ներկայացրեց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ով կարևորեց միջոցառումը և արդյունավետ աշախատանքային օր  մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

 

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը. «Իհարկե ցավալի է, որ մյուս բուհերն ու գիտակրթական հաստատությունները չեն արձագանքել այս միջոցառմանը մասնակցելու առաջարկին, սակայն պետք է շնորհակալություն հայտնեմ ֆակուլտետի ղեկավարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար»:

 

Արամ Սիմոնյանն ընդգծեց նաև, որ տարվա ընթացքում Մեծ եղեռնին նվիրված միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Համազգային հայ կրթական մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:

 

«Հարկ եմ համարում ընդգծել, որ հայ գրականագիտության լավագույն ներկայացուցիչներն այսօր կներկայացնեն իրենց վերլուծությունները, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ գիտաժողովն արդեն իսկ հաջողված է »,- ասաց ֆակուլտետի շրջանավարտ Լիլիթ Գալստյանը:

 

Գիտաժողովի առաջին մասում զեկուցումներ ներկայացրին ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, պրոֆեսորներ Վազգեն Գաբրիելյանը, Ժենյա Քալանթարյանն ու Սամվել Մուրադյանը, իսկ երկրորդ մասում թեմային անդրադարձան պրոֆեսորադասախոսական կազմի մյուս ներկայացուցիչները:

 

Անվանի գրականագետներն անդրադարձան հայոց եղեռնապատումի պոեզիայի խորհրդին, ժամանակի ականավոր գրողներին, ինչպես նաև հայ և ռուս գրականության մեջ թեմայի արտացոլման առավել ուշագրավ դրվագներին:

 

Ելույթներից հետո գրականագետների միջև բավականին հետաքրքիր քննարկումներ էին  ծավալվում, որոնց հետևում էին ապագա գրականագետները:

Այլ նորություններ
ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Կենսաքիմիայի, ճառագայթային և տիեզերական կենսաբանության արդի միտումները. մեծ Սիսակյանը և նրա հետազոտությունների կարևորությունը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ամենամյա գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 15-ամյակին: