22.11.2011 | 
Մշակույթ
ԿԼԱՅՍՏՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
ԿԼԱՅՍՏՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
Այս տարի նշվում է գերմանացի գրող Հայնրիխ Կլայստի մահվան 200-ամյակը:

Այդ կապակցությամբ էլ երեկ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը ՀՀ-ում Գերմանական միջազգային համագործակցության միության եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր գրողի ստեղծագործությունների ընթերցումներ: Հավաքվել էին մարդիկ, ովքեր սիրում եւ գնահատում են նրա գրականությունը:

 

Երեկոյի ընթացքում Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը իր մայրենի լեզվով եւ ՀՀ-ում Գերմանական միջազգային համագործակցության միության ղեկավար Ջեյմս Մաքբեթը անգլերենով ընթերցեցին Կլայստի ստեղծագործությունները: Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարեւորեց եւ գրողի մյուս գործերից առանձնացրեց հատկապես «Մարքիզա դե օ» պատմվածքը: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանչական բաժնի մի քանի ուսանողներ նաեւ թարգմանել էին Կլայստի բանաստեղծություններից, որոնք էլ ընթերցեցին:

 

«Ինձ համար բավականին սրտամոտ ու հետաքրքիր էր նրա աշխարհայացքը, մտածելակերպը: Գործը թարգմանելիս պետք է ապրես նրանով, այլապես իրական չի ստացվի»,- ասում է երրորդ կուրսի ուսանողուհի Նարինե Ղարաղալյանը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։