07.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄՇԱԿՈՒՄ Է «W-Ni» ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄՇԱԿՈՒՄ Է «W-Ni» ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի հեռակա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ասպիրանտ Մարիետա Զաքարյանի կողմից առաջարկված ««W-Ni» կեղծ համաձուլվածքների ստացումն ինքնատարածվող այրման ռեժիմում» թեման «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:

Մեզ հետ զրույցում Մարիետա Զաքարյանն ասաց, որ 12 ամիս տևողությամբ աշխատանքի նպատակն է մշակել «W-Ni» կեղծ համաձուլվածքի ստացման նոր մոտեցում՝ հիմնված օքսիդների համատեղ մագնեզիումակարբոթերմ վերականգնման վրա ղեկավարվող այրման գործընթացի միջոցով, որի ջերմային ռեժիմների փոփոխմամբ հնարավոր կլինի կարգավորել դրանց բաղադրությունն ու միկրոկառուցվածքն անմիջապես այրման գործընթացի ընթացքում:

 

Ասպիրանտի կողմից առաջարկվող մոտեցման դեպքում անհրաժեշտ միկրոկառուցվածքով «W-Ni» նուրբ կառուցվածքային փոշիների ստացումն իրականացվելու է միափուլ այրման ռեժիմում, որի համար համաձուլվածքի  ստացման ավանդական տարբերակում կիրառվող մետաղափոշիների փոխարեն օգտագործելու են մետաղների օքսիդների և/կամ աղերի խառնուրդ` որպես առավել մատչելի ելանյութեր` վերականգնման համար:

 

Մարիետա Զաքարյանի հավաստմամբ, աշխատանքի արդիականությունը պայմանավորված է ստացվող կեղծ համաձուլվածքի կիրառական մեծ նշանակությամբ և ստացման նոր, էներգախնայող տեխնոլոգիաների մշակման անհրաժեշտությամբ:

 

«Նշված նպատակին հասնելու համար նախատեսում եմ ուսումնասիրել այրման և ֆազա- ու կառուցվածքագոյացման օրինաչափությունները WO3-NiO-Mg-C և NiWO4-Mg-C համակարգերում` հիմնվելով նախապես կատարված թերմոդինամիկական հաշվարկների վրա: Ստացված նյութերը բնութագրվելու են ՌՖԱ (բյուրեղական կառուցվածք), ՍԷՄ (փոշեհատիկների միկրոկառուցվածք), քիմիական և ադսորբցիոն անալիզի (տեսակարար մակերես) եղանակներով, գազային արգասիքները՝ քրոմատոգրաֆիական անալիզի եղանակով»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Մարիետան:

 

Հետազոտությունների լիարժեք իրականացման համար ԵՊՀ ասպիրանտն աշխատելու է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում և ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ԲԻՍ գործընթացների կինետիկայի լաբորատորիայում առկա սարքավորումներով:

 

Աշխատանքի իրականացման շրջանակում ստացված փոշիների կոմպակտավորման համար էլ Մարիետան համագործակցելու է Տալլինի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: