«Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում կազմակերպվածհանդիպում-դասախոսությունը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը:
Այս անգամ հաջողության իր բանաձևը ուսանողներին ներկայացրեց արևելագետ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
«Շատ պարտավորեցնող է այս հանդիպումը, քանի որ ես հանդիպում եմ Հայաստանի ապագայի հետ: Դուք մեր հզոր պետականության վաղվա օրն եք: Ես սիրում և հավատում եմ ձեզ»,- իր ելույթի սկզբում նշեց բանախոսը:
ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի մեդալակիր և մի շարք այլ պարգևների դափնեկիր, «Գուրգեն Մելիքյան» Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր տնօրեն, գնդապետ Գուրգեն Մելիքյանը պատմեց իր մարտական ընկերներից և ռազմաճակատի հիշողություններից:
«Հայոց պետությունը հզորացնելը յուրաքանչյուրիս պարտքն է: Զինվորը ձեզանով է հզոր: Թիկունքը պահե՛ք»,- նշեց մեծանուն համալսարանականը:
Գուրգեն Մելիքյանը ուսանողներին հորդորեց առաջնորդվել Միսաք Մեծարենցի բանաստեղծության հետևյալ տողերով. «Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական»: Նա հավատացնում էր, որ երջանկության գաղտնիքը շատ ստանալու մեջ չէ, այլ ընդհակառակը՝ շատ տալու մեջ է, ինչպես նաև հարգանքի մեջ է, հարգանքը մոր, հայ կնոջ հանդեպ:
«Հայ ժողովրդի ֆենոմենն ու գաղտնիքը, որի շնորհիվ մենք հասել ենք ցայսօր, հայ կինն է: Տիկնոջ մեծությունը ես զգացի Արցախում, հայ մոր մեծությունը ես զգացի Արցախում»,- հավելեց պրոֆեսորը:
Հանդիպման ավարտին Գուրգեն Մելիքյանը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ոնեցավ միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի պաշտոնական բացմանը:
ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ: