26.12.2016 | 
Քաղաքականություն
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ-ն առաջին կրթական հաստատությունն է, որի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կնքում է հուշագիր: Նպատակն է ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցության շրջանակը:

 

ԵՊՀ ռեկտորը նշեց, որ Իրավագիտության ֆակուլտետը վերջին տարիներին բավականին լայն համագործակցություն է ծավալում արդարադատության ոլորտի, իրավապահ մարմինների և նույնիսկ այն անհատների հետ, ովքեր գործունեություն են իրականացնում այդ ոլորտում. «Այս հուշագիրը կարևոր առաքելություն ունի: Ցավոք, մեզանում դեռևս թյուր կարծիք կա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ»:

 

Ռեկտոր Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ Մայր բուհը պատրաստ է իրականացնել հուշագրի բոլոր պայմաններն ու կետերը: Պարոն Սիմոնյանը համոզված է՝ շնորհիվ այս հուշագրի՝ երկու կառույցների միջև արդյունավետ և նպատակային համագործակցության սկիզբ է դրվելու, իսկ դրան նպաստելու են ոչ միայն Իրավագիտության ֆակուլտետի դասախոսները, այլև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջ քաշվող այն հարցերը, որոնք կապված են լինելու կրթության հետ:

 

Հուշագրի արդյունավետության մասին խոսեց դեկան Գագիկ Ղազինյանը: Ըստ նրա՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դեռևս կայացման փուլում է, որովհետև սկիզբը լավ է դրվել. «Մենք լիահույս ենք, որ ինստիտուտը կայանալու և զարգանալու է, և մենք պատրաստ ենք մեր հնարավորություններով օժանդակել այդ առաքելության իրականացմանը: Այս հուշագիրը ես համարում եմ կոնկրետ գործողությունների ծրագիր, որը երկու կառույցների համար էլ փոխշահավետ է»:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, խոսելով ծրագրի առանձնահատկությունների, իր ակնկալիքների մասին, կարևորեց ԵՊՀ-ի դերը. չէ՞ որ կառույցի աշխատակիցներից շատերը Մայր բուհի շրջանավարտներ են, ինչը, պարոն Թաթոյանի փոխանցմամբ, նպաստում է ինստիտուտի մասնագիտական որակական առաջընթացին. «Հուշագրում արձանագրել ենք կարևոր դրույթներ, որոնց ուղղված հետևողական աշխատանքներն իրավական դաշտում կարող են բերել նկատելի փոփոխություններ»:

Այլ նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԷՋ ԵՊՀ-Ի ԵՎ ԹՅԱՆՋԻՆԻ ՆՈՐՄԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թյանջինի նորմալ համալսարանի նախագահ Ճոնգ Յինհուան այսօր առցանց ստորագրել են երկու համալսարանների միջև փոխգործակցության համաձայնագիր՝ ամրապնդելու և զարգացնելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև իրականացնելու ակադեմիական փոխանակման ծրագրեր։
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար: