12.02.2019 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԳԵՐԿԱՐՃ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԳԵՐԿԱՐՃ ԻՄՊՈՒԼՍՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ-ի կրտսեր գիտաշխատող Մինաս Սուքիասյանի կողմից ներկայացված «Ֆեմտովայրկյանային իմպուլսների տևողության որոշման սիմիլարիտոնային մեթոդ» գիտական թեման:

Ներկայացնելով գիտական թեման՝ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. ներկայումս լազերային ֆիզիկայի, մասնավորապես գերկարճ իմպուլսների գեներացման առաջընթացը թույլ է տալիս գերարագ օպտիկան կիրառելու գիտության տարբեր բնագավառներում: Գերկարճ լազերային ճառագայթումն օգտագործվում է ժամանակակից միկրոսկոպիայի, հեռահաղորդակցության, բժշկության և այլ բնագավառներում: Լազերների լայն կիրառությունն առաջացրել է գերկարճ իմպուլսների ձևավորման, կառավարման և գրանցման խնդիրներ: Գերկարճ լազերային իմպուլսների գրանցման մեթոդներից են, օրինակ, «FROG»-ը և «GRENOUILLE»-ը: Դրանց համեմատ ավելի մատչելի սարքավորում է ավտոկորրելյատորը: Այն տալիս է ազդանշանի ավտոկորրելյացիոն տեսքը, ինչի շնորհիվ հնարավոր է վերականգնել իմպուլսի իրական տևողությունը, եթե հայտնի է նրա ժամանակային պրոֆիլը:

 

Մ. Սուքիասյանի խոսքով, գիտական թեմայի նպատակն է մշակել և կատարելագործել գերկարճ իմպուլսների տևողության չափման նոր մեթոդ. «Առաջարկված մեթոդի հիման վրա ստեղծվելիք սարքն իրենից ներկայացնելու է ավտոկորրելյատորին համարժեք սարքավորում, որն ավտոկորրելյատորից մի  քանի անգամ ավելի մատչելի է լինելու: Այս սարքավորումը հնարավորություն է տալու չափելու իմպուլսի տևողությունը ֆիզիկայի լաբորատորիաներում առկա հետևյալ սարքավորումներով՝ սպեկտրոմետր, հզորության չափիչ և միամոդ լուսատար»:

 

Գիտական թեմայի շրջանակում նախատեսվում է կատարել առաջարկված մեթոդի թվային մոդելավորում և փորձարարական իրագործում։

 

Որպես հետազոտական ծրագրի արդյունք՝ ակնկալվում է զարգացնել և առավել ընդլայնել իմպուլսների տևողությունների չափման պարզ սիմիլարիտոնային մեթոդը տարբեր տեսքի և տևողությունների իմպուլսների դեպքում։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: