05.10.2017 | 
Գիտություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԻԼԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄԻԼԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում հյուրընկալվել էր Միլանի պետական համալսարանի բանասիրության և լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր Անդրեա Սկալան:

Արտերկրից ժամանած պրոֆեսորը հանդես եկավ «Հունարեն, ասորերեն և իրանական փոխառություններիը հին հայերենում» թեմայով դասախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին Իրանագիտության ամբիոնի վարիչը, պրոֆեսորադասակոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ: Դասախոսությունը ներկայացվեց անգլերեն լեզվով:

 

Միջոցառման նպատակն է ուսանողներին և դասախոսներին ծանոթացնել Եվրոպայում հայագիտությանն առնչվող վերջին ուսումնասիրություններին: Իրանագիտության ամբիոնը Անդրեա Սկալայի հետ համագործակցում է նաև հայագիտության, իրանագիտության, գնչուագիտության ոլորտներում:

 

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ քանի որ հաճախ չի հաջողվում ուսանողներին ծանոթացնել եվրոպական գիտության հետ հենց Եվրոպայում, այդ պատճառով ամբիոնում պարբերաբար հյուրընկալում են արտերկրից ժամանած մասնագետների, որոնք հանդես են գալիս դասախոսություններով:

 

«Մեզ համար պատիվ է, որ կարողանում ենք համագործակցել եվրոպական առաջատար համալսարանների հետ: Ես ուրախ եմ նաև, որ այսպիսով մեր ամբիոնը որոշակի առումով կամուրջ է դառնում իրանական և եվրոպական երկրների միջև»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

 

Ամբիոնի առաջարկով և նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են նաև տարբեր դասընթացներ: Վարդան Ոսկանյանը հավելեց նաև, որ երբեմն ուսանողներն անձամբ են առաջարկում, թե արտասահմանյան որ մասնագետի հետ են ցանկանում հանդիպել: 

Այլ նորություններ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անգլալեզու ատլասի և Օսմաներենի բուհական դասագրքի շնորհանդեսը:
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հյուրընկալած արտասահմանյան հյուրերը և գործուղումից վերադարձած ԵՊՀ ուսանողները ներկայացրին իրենց գիտական հետազոտությունների արդյունքները: