21.02.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալել էր ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Հանդիպման սկզբում Արամ Սիմոնյանը հակիրճ ներկայացրեց հյուրերին Երևանի պետական համալսարանը, գործող ֆակուլտետները, ինստիտուտները, կենտրոնները, ուսանողական կառույցները, խոսեց գիտական ներուժի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների և ուսանողների մասին:

 

«ԵՊՀ-ն ամենահին համալսարանն է մեր երկրում, բայց նաև երիտասարդ է: Հաջորդ տարի նշելու ենք համալսարանի 100-ամյակը: Այսօր մենք ունենք ավելի քան 300 գործընկերներ ամբողջ աշխարհում: Մեր շրջանավարտներից շատերը այսօր աշխատում են արտերկրում, այդ թվում՝ նաև Բրազիլիայում»,- նշեց Արամ Սիմոնյանը և հավելեց, որ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում ուսանողները հնարավորություն ունեն սովորելու պորտուգալերեն:

 

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին իր հերթին խոսեց Բրազիլիայի ամենամեծ՝ Սան Պաուլոյի համալսարանի մասին:

 

«Իմ նպատակն է հնարավորինս չեղարկել այն խնդիրը, որն առաջանում է Հայաստանի և Բրազիլիայի միջև հեռավորության պատճառով: Որպես դեսպան՝ իմ առաքելությունն է ձևավորել այդ հարաբերությունները: Այդ նպատակով էլ ես Հայաստանում եմ՝ ԵՊՀ-ում: Այցելելու եմ նաև այլ բուհեր՝ հայ գործընկերների հետ համագործակցելու նպատակով»,- ասաց դեսպանը:

 

Հանդիպման արդյունքում որոշվեց կազմել ուսումնառության, փոխանակման և համագործակցության ծրագրեր բնագիտական ոլորտներում աշխատող գիտնականների և ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: