31.05.2011 | 
Գիտություն, Մշակույթ
ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
ՎԱՍՏԱԿԱՎՈՐԻ ԿՈՉՈՒՄ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
Ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանն արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` մայիսի 24-ի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Երեք տասնամյակից ավելի է, ինչ նա ղեկավարում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի եւ միկրոէլեկտրոնիկայի ամբիոնը: «Վաթսունհինգ տարուց ավելի է, որ ես աշխատում եմ գիտության ոլորտում, շնորհակալ եմ, որ պետությունը գնահատեց իմ ներդրումն այստեղ»,- ասում է վաստակավոր գիտնականը: Վլադիմիր Հարությունյանը հեղինակ է շուրջ 400 գիտական հոդվածների, պատենտների եւ գրքերի: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական շուրջ 30 եւ դոկտորական 5 ատենախոսություն: 2006 թվականին Այլընտրանքային էներգիայի եւ էկոլոգիայի առաջին համաշխարհային համաժողովում պարոն Հարությունյանին շնորհվել է «Համաշխարհային գիտության մեջ ներդրման համար» մեդալ, նույն թվականին նա արժանացել է նաեւ ՀՀ նախագահի մրցանակին:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։