02.03.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՆԱԽԱՀԻՄՔԵՐ ՈՒՆԵԻՆ
ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ ՆԱԽԱՀԻՄՔԵՐ ՈՒՆԵԻՆ
Սումգայիթյան ջարդերի 21-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում:

Քննարկման ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ նույն ֆակուլտետի Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն ամբիոնի դասախոս Արամ Հարությունյանը, ով փորձեց 21 տարի անց ամփոփել սումգայիթյան ջարդերի նախահիմքերը, պատճառները եւ այլ մանրամասներ:

 

«Կամա թե ակամա պատմությունը մեզ բազում քաղաքական դասեր է տալիս, պետք է դրանք սերտել, սովորել, քանի որ անսխալական գործողություներ չեն լինում, երբեմն դրանք անտրամաբանական բացատրություններ են ունենում: Ղարաբաղյան հարցը միշտ առաջնային է եղել Խորհրդային Հայաստանի քաղաքական պատմության էջերում:

 

ԽՍՀՄ-ի կողմից իրականացրած յուրաքանչյուր իշխանափոխություն, հեղափոխություն կամ պատերազմ ավելի է բորբոքել ու նորացրել ԼՂ-ի հարցի լրջությունը. բացառություն չէր նաեւ Գորբաչովյան վերակառուցման քաղաքական ու տնտեսական ծրագիրը»,- դասախոսության ընթացքում ուսանողներին հավաստիացրեց Արամ Հարությունյանը: Արամ Հարությունյանն ավելացրեց, որ ինքը Երեւանում ներկա է եղել 1988 թվականի փետրվարյան հանրահավաքներին, որտեղ հիմնականում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին միանալու հարցը. «Հարց, որն այդ օրերին իրոք հրատապ էր»:

 

Նա կարծում է, որ ադրբեջանական այդ գորշ քաղաքում ազերիների նման անգրագետ ու անհեռանկար ժողովրդի դեպքում այդօրինակ ոճրագործությունն անխուսափելի էր: «Տարիների հեռվից նայելով` հասկանում եմ, որ ջարդ անպայման կազմակերպվելու էր. լիներ դա Սումգայիթում, թե մեկ այլ հայաբնակ քաղաքում»:

 

«Ցավալին այն է, որ 1988 թ-ի փետրվարի 26-29-ը Ադրբեջանի իշխանության փաստացի աջակցությամբ հայաբնակ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն ուղեկցվեց բռնությամբ ու թալանով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան»,- խոսքը եզրափակեց Արամ Հարությունյանը: Իսկ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Հայկ Խեմչյանն ավելացրեց, որ ֆակուլտետում նմանաբնույթ քննարկումները շարունակական են լինելու, քանի որ այսօրինակ դասախոսություններն ուսանողներին օգնում են ծանոթանալու մեր պատմության էջերին:

Այլ նորություններ
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին:
ԲՈՆՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՍԵԲԱՍՏԻԱՆ ՀԱՅՆԵՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր Բոննի համալսարանի պրոֆեսոր Սեբաստիան Հայնեն հանդես է եկել «Ընդհանուր ակնարկ աֆղաներենով դյուցազներգական գրականության մասին» խորագրով դասախոսությամբ: