19.02.2014 | 
Մշակույթ
«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»
«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է»
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի օր:

Նույն օրը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենության նախաձեռնությամբ վարպետի տանը տեղի ունեցավ «Մեր լեզուն, մեր հայրենիքն է» խորագրով միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը, ով շնորհավորեց հյուրերին տոնի կապակցությամբ և կարևորեց նմանաբնույթ միջոցառումների դերը:

 

Միջոցառումը սկսվեց Վահագն Դավթյանի` մայրենիին նվիրված բանաստեղծությամբ`

Իմ մայրենի, իմ բարբառ, աշխարհում ինչ էլ լինի,
Դո՛
ւ իմ կրակ, դո՛ւ իմ հաց, դո՛ւ սրբազան իմ գինի…


«Վարդանանք» ակումբի սաներն ընթերցեցին օտարազգի և հայ մեծերի կարծիքներն ու բանաստեղծություններ հայոց լեզվի, նրա դերի ու նշանակության մասին: Կատարումներով հանդես եկավ «Վան» ազգագրական երգի-պարի համույթը:

Միջոցառմանը ներկա էր նաև բան. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, ով հատվածներ մեջբերեց Հովհաննես Շիրազի «Հայոց հրաշքը» և Պարույր Սևակի «Եվ այր մի` Մաշտոց անուն» ստեղծագործություններից՝ համեմատելով լեզուն հրաշքի հետ:


«Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Իմ մեծ ցանկությունն է, որ յուրաքանչյուրս խոսենք մաքուր և գրական հայերենով, որ չաղավաղենք մեր լեզուն: Շնորհակալություն եմ հայտնում մեր ուսանողներին, որ չլինելով բանասերներ՝ կարողացան այսքան ճիշտ, էսթետիկորեն գեղեցիկ և լեզվին արժանի ձևով գովերգել ու խոսել նրա մասին»,- միջոցառման ավարտին ասաց «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:


Միջոցառումն ավարտվեց Ավետիք Իսահակյանի խոսքերով. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում… Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամի°տ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր անցկացվել է ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի կողմից իրականացվող «Արի՛ մրցենք» առաջնության երգի մրցույթը: