24.11.2020 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ՝ ԱՐԴԵՆ ՏՊԱԳԻՐ․ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ՝ ԱՐԴԵՆ ՏՊԱԳԻՐ․ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ
Լույս են տեսել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (31), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (32) համարները։

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը տեղեկացրեց, որ պարբերականի երկու հատորների էջերում տեղ են գտել 60 հոդվածներ, որոնք ընտրվել են գիտական ամենամյա նստաշրջանում հնչած գրեթե 430 զեկուցումներից: Նրա խոսքով, տպագրված բոլոր հոդվածներն անցել են մասնագիտական գրախոսության փուլ, իսկ հետո արդեն երաշխավորվել տպագրության:

 

Մերի Փանոսյանը փաստեց, որ ժողովածուում տեղ գտած հոդվածների հեղինակների 78 %-ն իգական սեռի ներկայացուցիչ է, 22 %-ը՝ արական,  75% տոկոսը ԵՊՀ-ից է, 12 %-ը՝ արտասահմանյան բուհերից, իսկ 13 %-ը՝ Հայաստանում գործող այլ բուհերից: Նրա տեղեկացմամբ, հոդվածների 82 %-ը հայերեն է, 14 %-ը՝ ռուսերեն, իսկ 4 %-ը՝ անգլերեն:

 

ՈՒԳԸ նախագահը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՈՒԳԸ ԳԽ-ն որոշել է, որ լույս տեսած նոր համարների շնորհանդես տեղի չի ունենա, սակայն կսահմանվի ժամանակացույց, որով ԵՊՀ ֆակուլտետները հոդվածագիրներին կտրամադրեն ժողովածուի իրենց օրինակները. «Բացի դրանից՝ մենք որոշեցինք հետաձգել նաև լուսաբանումը, քանի որ նպատակահարմար չգտանք մեր երկրի համար  դժվարին ժամանակահատվածում անդրադառնալ այս միջոցառմանը»:

 

Ի դեպ, տպագրված հոդվածները հասանելի են նաև ԵՊՀ կայքում:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։