07.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ  ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանի հրամանով՝ սահմանվել է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում 31.12.2019-06.01.2020 թթ. ընկած ժամանակահատվածում ամանորյա ուղեգրի արժեքը ԵՊՀ հիմնական աշխատակիցների համար:

Ըստ հրամանի՝ ուղեգիրը մինչև 3 տարեկան երեխաների համար անվճար է, 3-12 տարեկան երեխաների համար՝ 40 հազար ՀՀ դրամ, իսկ 12 տարին լրացած անձանց համար՝ 80 հազար ՀՀ դրամ:

 

Ուղեգրի մեջ ներառված են կեցությունը (6 գիշեր), երեքանգամյա սնունդը և ամանորյա գալա-ընթրիքը:

 

Տեղեկացնենք, որ ուղեգրերի ամրագրումը մեկնարկել է նոյեմբերի 5-ից և շարունակվելու է մինչև առկա տեղերի համալրումը: Ըստ հրամանի՝ տեղերի ամրագրման առաջնահերթությունը տրվելու է ավելի վաղ վճարում կատարած ԵՊՀ հիմնական աշխատողներին:

 

Նշենք, որ յուրաքանչյուր աշխատողի հատկացվելու է ոչ ավելի, քան 5 տեղ: Ուղեգրի արժեքը վճարած անձանց համար ուսումնաարտադրական բազայում սենյակների նախնական ամրագրումն իրականացնում է ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Արարատ Մալխասյանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: