31.08.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏՆՕՐԵՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՈՒՆԻ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է բուհի վարչական անձնակազմի ներկայացուցիչների, ստորաբաժանումների ղեկավարների հետ:

ԵՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու ԵՊՀ գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելն էր:


ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գ. Գևորգյանը ներկայացրեց մասնաճյուղում ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնելով, որ 2018 թ. հունիսի 12-ին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար նշանակված Ա. Վ. Ցուցուլյանը 2019 թ․ օգոստոսի 28-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Գ. Գևորգյանը նաև նշեց, որ մինչև նոր ընտրության կազմակերպումը ԵՊՀ ԻՄ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող տարաբնույթ խնդիրներ, ինչպես նաև Գ․ Գևորգյանը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին:


Վերջում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը մասնաճյուղի տնօրենի նոր պաշտոնակատարին և աշխատակազմին մաղթեց արդյունավետ գործունեություն:

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: