28.12.2016 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության նիստում Մայր բուհի ՈՒԽ նախագահ ընտրվեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Արմեն Խաչիկյանը:

Դեկտեմբերի 27-ին կայացած ԵՊՀ ՈՒԽ ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված Ուսանողական խորհրդի նախագահության նիստում քննարկվեց ՈՒԽ նախագահի ընտրության հարցը: ՈՒԽ նախագահությունը փակ, գաղտնի քվեարկությամբ և ձայների մեծամասնությամբ նախագահ ընտրեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արմեն Խաչիկյանին:

 

Նորընտիր ՈՒԽ նախագահը ընդգրկված է եղել ուսանողական կառույցի կազմում դեռևս 2012 թ.-ից (նախագահության անդամ): Ավարտելով ուսումնառությունը բակալավրիատում 2013-2015 թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում, իրականացրել մարտական հերթապահություն, խրախուսվել բարեխիղճ ծառայության համար (պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով՝ ՀՀ ՊՆ-ի կողմից): Զորացրվել է որպես ավագ սերժանտ և ընդունվել ԵՊՀ մագիստրատուրա: 2015 թ.-ից ղեկավարել է ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը, 2016 թ.-ին արժանացել «ԵՊՀ լավագույն ուսանող-2016» կոչմանը:

 

Տեղեկացնենք նաև, որ ՈՒԽ նախագահի տեղակալ է ընտրվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Դավիթ Ապոյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Ջուլհակյանը:

 

Պետհամալսարանի ուսանողական կառույցի նախկին նախագահ Ռաֆֆի Քարամյանը, ով մինչ այս ուսումնական տարին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտ էր, ավարտել է իր ուսումնառությունը ԵՊՀ-ում` պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը: Այս ուստարվանից Ռաֆֆի Քարամյանը աշխատում է ԵՊՀ-ում որպես Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենի տեղակալ:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖՐԱՆԿՈՖՈՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ Է ԳՈՐԾԵԼՈՒ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ոնեցավ միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի պաշտոնական բացմանը:
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ  ԼԻԴԵՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՈւԽ նախագահության, ՈՒԳԸ ղեկավար կազմի, ինչպես նաև ուսանողական այլ հանձնաժողովների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների հիմնական նպատակն է համալսարանի ղեկավարի հետ քննարկել ուսանողությանն անհանգստացնող խնդիրները, ներկայացնել առաջարկներ ու տալ համապատասխան լուծումներ: