26.05.2017 | 
Կրթություն
ՆՈՐ ԼՍԱՐԱՆ ՀԵՌԱԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԼՍԱՐԱՆ ՀԵՌԱԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը բացեցին հեռակոնֆերանսների և հեռաուսուցման լսարան:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Մարկոսյանը, Արարատ Մալխասյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ներկայացուցիչներ:

 

ԵՄ «Erasmus+» ծրագրի` միկրոէլեկտրոնիկայի գծով կրթական ծրագրերի և կրթական մոդուլների զարգացմանն ուղղված «DOCMEN» նախագծի շրջանակում նորագույն սարքավորումներով կահավորված լսարանի բացմանը հեռավար մասնակցում էին նաև արտասահմանյան կրթական կառույցների ներկայացուցիչները:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը գործընկերներին նախ ներկայացրեց այն ծրագիրը, որի շրջանակում ակտիվ համագործակցություն է ծավալվում գործընկեր բուհերի միջև:

 

«Միկրոէլեկտրոնիկայի ուսումնասիրման համար տեխնոլոգիական ապահովումը կարևոր բաղադրիչ է կազմում, ուստի այս լսարանը մեզ հնարավորություն կտա ոչ միայն հեռակոնֆերանսներ կազմակերպելու և մասնակցելու գործընկերների կողմից կազմակերպված գիտաժողովներին, այլև նորագույն տեխնոլոգիաների միջոցով անցկացնելու համապատասխան դասընթացները»,- ասաց Սամվել Շուքուրյանը:

 

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանն էլ հավելեց, որ լսարանի առկայությունը կարևոր է և՛ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի, և՛ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի դասընթացների կազմակերպման համար. «Կարծում եմ՝ այսպիսի սարքավորումներով կահավորված լսարաններ պետք է շատ լինեն պետհամալսարանում»:

 

Այնուհետև միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին համացանցին միացված էլեկտրոնային գրատախտակի հնարավորությունները:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: