24.10.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄՈԴՈՒԼՆԵՐ
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՄՈԴՈՒԼՆԵՐ
Հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում կայացել է «Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագրի քննարկման երկրորդ փուլը:

Հանդիպման ընթացքում ԵՄ գործընկեր և հայաստանյան բուհերը քննարկել են ծրագրի աշխատանքային փաթեթները, մագիստրոսական ծրագրերի կառուցվածքն ու բովանդակությունը: 

 

Հանդիպմանը մասնակցել են ծրագրի անդամ ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային, Շիրակի պետական, Գավառի պետական համալսարանների ներկայացուցիչները, ինչպես նաև վերոնշյալ ծրագիրը համակարգող Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան), ծրագրի եվրոպական գործընկեր բուհերից` Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը (Գերմանիա), Տեռամոյի համալսարանը (Իտալիա) և Պորտուգալիայի կաթոլիկե համալսարանը (Պորտուգալիա):

 

ԵՊՀ կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի գիտաշխատող Սյուզաննա Եսոյանը, որը մասնակցել է ծրագրի քննարկմանը, մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասները և հետագա անելիքները։

 

Նա նշեց, որ ըստ նախատեսված օրակարգի՝ հայաստանյան բուհերը ներկայացրել են նախընտրած մագիստրոսական ծրագրերի թեմաներն ու դրանց կառուցվածքները, իսկ գործընկեր երկրներն այն հնարավորությունները, որոնք նպաստելու են Հայաստանի բուհերի ծրագրերի անխափան իրականացմանը։ ԵՊՀ-ն առաջարկել է մագիստրոսական ծրագրի մոդուլների նոր խմբերը, որոնք բաղկացած են հինգ ուղղություններից։

 

Ս. Եսոյանի խոսքով, վերոնշյալ մագիստրոսական ծրագրի նպատակն է ապահովել բուհ-ձեռներեցություն-կառավարություն արդյունավետ փոխհամագործակցությունը։

 

Սյուզաննա Եսոյանն ասաց, որ «Erasmus+ KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» ծրագիրը ենթադրում է արդեն իսկ գործող մագիստրոսական ծրագրում նոր մոդուլների առկայություն։

 

Նա պատմեց, որ հանդիպման ժամանակ որոշվել են հաջորդ հանդիպման ժամկետները և աշխատանքային պլանը, ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման հանդիսացող կրթական ծրագրերի նախնական կառուցվածքն ու ուղղությունները:

 

Ծրագրի մասնակիցը նաև հայտնեց, որ հանդիպման վերջում քննարկվել են բուհերի աշխատակազմի վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ծրագրի իրականացման որակի ապահովմանը վերաբերող հարցեր:

 

«Erasmus+KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում»թեմայովծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։