11.09.2018 | 
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ ՏԵՐԱՀԵՐՑԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԿԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԻ ՏԵՐԱՀԵՐՑԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ներկայացրած «Մեծ սպեկտրալ լարքավորմամբ տերահերցային ալիքների աղբյուրի մշակումը» գիտական ծրագիրը:

Նշենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն հրապարակել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը: ԵՊՀ-ից ֆինանսավորման են երաշխավորվել 43 թեմաներ:

 

«Մեծ սպեկտրալ լարքավորմամբ տերահերցային ալիքների աղբյուրի մշակումը» գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական ծրագրի հեռանկարների, նպատակների ու արդյունավետություն մասին:    

 

Յուրի Ավետիսյանը հայտնեց, որ գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար իրենց խումբը բաղկացած է 5 անձից: Հետազոտական խմբի անդամ է նաև Ճապոնիայի Օսակայի համալսարանի պրոֆեսոր Մասայոշի Տոնոուչին, ով հանդես է գալիս որպես խմբի խորհրդատու:

 

Նրա խոսքով, գիտական ծրագրի հիմնական նպատակն է մշակել և փորձնականորեն հետազոտել նեղշերտ տերահերցային (ՏՀց) աղբյուր, որը կապահովի ՏՀց ճառագայթման հաճախության և սպեկտրալ լայնքի լարքավորման լայն հնարավորություն։

 

Յ. Ավետիսյանը նշեց, որ գիտական ծրագրի արդյունքում կմշակվի եզակի բնութագրերով տերահերցային աղբյուր, որն ունի ինչպես գիտական, այնպես էլ կիրառական նշանակություն: «Գիտական ծրագրի ավարտից հետո ԵՊՀ ուսանողները և գիտաշխատողները հնարավորություն կունենան օգտագործելու ՏՀց ճառագայթման աղբյուրն իրենց գիտական հետազոտություններում, օրինակ՝ նյութաբանության մեջ»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորը:

 

Նրա խոսքով, գիտական ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակված աղբյուրը հնարավորություն կտա կատարելու լաբորատոր աշխատանքներ համեմատաբար քիչ ուսումնասիրված ՏՀց ալիքների տիրույթում:

 

«ԵՊՀ-ում կկատարելագործվի տերահերցային ալիքների գիտաուսումնական լաբորատորիան: Մշակված աղբյուրն օգտակար կլինի ոչ միայն ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի բնագավառի, այլ նաև  կենսաբանության և քիմիայի ոլորտի գիտնականների նյութերը և նմուշները ՏՀց ոլորտում հետազոտելիս»,- հավելեց Յուրի Ավետիսյանը:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
 «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 7-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ՖԻԶԻԿՈՍ ԻԳՈՐ ԿՈՒՐՉԱՏՈՎԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ռուս մեծ գիտնական Իգոր Կուրչատովի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությունը, այնուհետ ցուցադրվել է նրա մասին պատմող հոլովակ ու միջուկային արդյունաբերության զարգացման մասին դասախոսություն ֆակուլտետի ուսանողների համար։