27.09.2014 | 
Հասարակություն
ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ. ՄԻ ՁԵՌՔՈՒՄ ԳՐԻՉՆ ԷՐ, ՄՅՈՒՍՈՒՄ՝ ԶԵՆՔԸ
ՆՈՐԱՅՐ ՄԱՐՈՒԹՅԱՆ. ՄԻ ՁԵՌՔՈՒՄ ԳՐԻՉՆ ԷՐ, ՄՅՈՒՍՈՒՄ՝ ԶԵՆՔԸ
Սեպտեմբերի 26-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ զոհված ազատամարտիկ Նորայր Մարությանին նվիրված մրցանակաբաշխություն:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են  ազատամարտիկին նվիրված միջոցառումներ: Այս տարի այն անցկացվեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի համատեղ ջանքերով:

 

Միջոցառմանը ներկա էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, Նորայր Մարությանի քույրը՝ Սվետլանա Խաչատրյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, վարդանանքցիներ և ուսանողներ:

 

Նորայր Մարությանը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1992 թ-ի լավագույն շրջանավարտներից  է: Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա: Ղարաբաղի ազատագրման համար մարտնչած ազատամարտիկների մեծագործությունը նշանավորելու և նրանց հիշատակը ոգեկոչելու, ինչպես նաև երիտասարդությանը հայրենասիրական արժեքներով դաստիարակությանը նպաստելու համար ստեղծվել է Նորայր Մարությանի անվան «Ժուռնալիստները ազատամարտիկների հիշատակին» հիմնադրամը: ԼՂՀ Մարտակերտի շրջանի, Առաջաձոր գյուղի մոտ 1993 թ-ի հունվարին ադրբեջանական զավթիչների դեմ մղված մարտում զոհված, «Ազատամարտ» թերթի հատուկ թղթակից ազատամարտիկի հիշատակը հավերժացնելու համար արդեն մի քանի տարի է` պարբերաբար անցկացվում է ռազմահայրենասիրական թեմաներով ակնարկների ու էսսեների մրցույթ: Այս տարի ևս այն ամփոփվեց մրցանակաբաշխության ձևաչափով: Հաղթող ճանաչվեցին ոչ միայն ապագա լրագրողները:

 

Խոսելով Նորայր Մարության հերոս-անհատականության մասին` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց. «Այս ոգեկոչումը Նորայրի հիշատակը վառ պահելու ձևերից մեկն է: Նրա կյանքը, մարտական և լրագրողական ուղին պետք է ապրողների համար ապրելու դաս ու բանաձև լինեն: Նորայրը իմ լավագույն ընկերն էր: Ազնիվ ու տաղանդավոր անհատականություն: Հանձին Նորայր Մարությանի՝ մենք կորցրինք ոչ միայն տաղանդավոր լրագրողի, այլև ապագա գիտնականի և անկրկնելի բանաստեղծի»:

 

Մրցույթին ներկայացված լավագույն նյութերի հեղինակները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով, իսկ խրախուսական մրցանակի արժանացածները` նաև գիտահանրամատչելի գրքերով: Հատուկ մրցանակ էր նախատեսված նաև ռազմահայրենասիրությունը նորովի ու հետաքրքիր ձևով ներկայացնելու համար:

 

Միջոցառման ընթացքում եղան ընթերցումներ Աշոտ Պետրոսյանի «Նոր Ավարայրի մատենագիրն ու զինվորը» գրքից: Հայրենասիրական երգերի կատարումով հանդես եկավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ավդալյանը, ում  ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը պարգևատրեց հատուկ մրցանակով:

 

Մրցույթում հաղթող ուսանողների անունները ներկայացնում ենք ստորև՝

  • Առաջին տեղ

Արտավազդ Բոյաջյան, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

 

  • Երկրորդ տեղ

Սուրեն Ստեփանյան և Հռիփսիմե Գալստյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ

 

  • Երրորդ տեղ

Հերիքնազ Բաղդասարյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագ. 2-րդ կուրսի ուսանողուհի, 

Նարինե Վարդանյան Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

  • Հատուկ մրցանակ 

Մարիամ Պետրոսյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

 

  • Խրախուսական մրցանակներ

Մարիամ Այդինյան և Հերմինե Վիրաբյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիներ,

Լուսինե Հակոբյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագ. 1-ին կուրսի ուսանողուհի

Այլ նորություններ
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով: