04.05.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
«ՄԵՐ ՊԱՊԵՐԻՑ ՄՆԱՑԱԾԸ» ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԵՐ ՊԱՊԵՐԻՑ ՄՆԱՑԱԾԸ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում այսօր բացվեց լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի անհատական ցուցահանդեսը:

«Մեր պապերից մնացածը» խորագրով ֆոտոցուցահանդեսին ներկայացված են հեղինակի 28 լավագույն լուսանկարները` Հայաստանի տեսարժան եւ պատմամշակութային վայրերի պատկերներով:

 

Աշխարհագրության ֆակուլտետի նախկին ուսանող Ռուբենի համար դժվար է եղել ընտրություն կատարել իր 70.000 լուսանկարներից: Լուսանկարները Ռուբենն արել է Հայաստանի տարբեր շրջաններ կատարած արշավների ժամանակ: Եղել է ավելի քան 300 տեսարժան վայրերում: Ընկերների հետ գնում են, մաքրում տեղանքը, ծանոթանում ճարտարապետական կոթողներին ու նաեւ լուսանկարում: Լուսանկարչության դասեր Ռուբենը երբեւէ չի ստացել. ասում է` ամեն ինչ գալիս է բնության հանդեպ ունեցած իր սիրուց:

 

Ի դեպ, լուսանկարներն առանց մակագրության են ներկայացված, ինչը, ըստ հեղինակի, պատահական չէ: «Ինձ հետաքրքիր է, թե ուսանողներից քանիսը կմոտենան, կցանկանան հետաքրքրվել նկարների տեղանուններով, պատմությամբ: Ի վերջո, սա նրանց Հայաստանն է»,- նշում է Ռուբեն Բաղդիշյանը: Լուսանկարչական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովն ու «Արշավներ» խումբը, կգործի մինչեւ այս շաբաթվա վերջը:

 

ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Լուսինե Կոշեցյանն ասում է, որ նախատեսվում է ցուցահանդեսը ներկայացնել նաեւ մյուս բուհերում` նպատակ ունենալով երիտասարդներին ազգային արժեքները պահպանելու կոչ անել: Ռուբեն Բաղդիշյանը լուսանկարել սկսել է վաղ տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների եւ ցուցահանդեսների, որոնց թվում են «World Press Photo»-ն եւ «International Image Circuit»-ը: «Ուկրաինան արտասահմանցիների աչքերով» ֆոտոմրցույթում 2009 թվականին զբաղեցրել է առաջին տեղը:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։