27.05.2015 | 
Մշակույթ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճը լեփ-լեցուն էր փոքրիկներով. համալսարանականներն ու նրանց երեխաները եկել էին մանկական ներկայացում դիտելու:

ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի աշխատակիցների փոքրիկները դիտեցին Գյումրու տիկնիկային թատրոնի կողմից բեմադրված Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը» տիկնիկային ներկայացումը: Այն իրականացվում էր Գյումրու տիկնիկային թատրոնի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների պատճառով այժմ այնտեղ ներկայացումներ իրականացնել չենք կարող, չնայած որ պակաս կարևոր չէ այստեղ` Երևանում երեխաներին ուրախացնելն ու նրանց ժպիտները տեսնելը: Հունիսի 1-ին մեր թատրոնը ևս կմասնակցնի իրականացվող բոլոր միջոցառումներին, ինչպես նաև կկայանան ներկայացումներ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Կարապի լճին հարող տարածքում»,- նշեց Գյումրու տիկնիկային թատրոնի երաժշտական մասի վարիչ Անահիտ Բաղդասարյանը:

 

Երեխաները մեծ բավականություն ստացան ներկայացումից, ինչպես նաև շատ բան սովորեցին: «Պետք է միշտ շնորհակալություն հայտնել և քաղաքավարի խոսել»,- ասաց փոքրիկ Լիլիթը:

 

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԸ
ԵՊՀ-ի և Հայաստանի կորեական համայնքի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում այսօր անցկացվել է «Կորեայի մշակույթի օր» խորագրով փառատոն՝ նպատակ ունենալով հանրության և հատկապես ուսանողների շրջանում տարածելու կորեական մշակույթն ու բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը: