17.10.2016 | 
Մշակույթ
ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ՄԻԱՅՆ ԻՏԱԼԵՐԵՆՈՎ
ՄԵԿ ՇԱԲԱԹ՝ ՄԻԱՅՆ ԻՏԱԼԵՐԵՆՈՎ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ Իտալերենի շաբաթվա հանդիսավոր բացումը:

Ամեն տարի ամբողջ աշխարհում մեծ շուքով նշվում է Իտալերեն լեզվի շաբաթը, որից անմնասն չի մնում նաև ԵՊՀ-ն:

 

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառումներն այս տարի անց են կացվում «Իտալերենը և ստեղծագործական միտքը. ապրանքանիշներ, հագուստ, մոդա և դիզայն» խորագրի ներքո:

 

Տոնական միջոցառման մեկնարկին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը նշեց, որ Իտալիայի և Հայաստանի միջև կապերը միշտ եղել են սերտ և բովանդակալից. «Իտալիայի մշակութային ժառանգությունը վիթխարի է, և այն մեծ ազդեցություն ունի բոլոր երկրների զարգացման գործում»:

 

Միջոցառմանը հյուրընկալվել էր նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ասաց, որ այս տոնը նշում են հատկապես այն երկրներում, որոնք ավելի շատ են հետաքրքրված իտալերենով և Իտալիայի մշակույթով. «Շատ հաճելի է, որ իտալերենը մեծ տարածում է գտնում ամբողջ աշխարհում, և որ Հայաստանում նույնպես այն շատ սիրելի և հետաքրքիր է»:

 

Իտալերենի շաբաթի բացման հանդիսավոր արարողության առաջին հատվածում զեկուցումով հանդես եկավ Ռոմանական բանասիրության ամբիոնի դասախոս Զարուհի Ոսկանյանը. նա խոսեց իտալերենում անգլերենի և ֆրանսերենի առկայության մասին նորաձևության ոլորտում:

Միջոցառման երկրորդ հատվածում իտալական տարբեր արիաների կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:

 

Ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրեց Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը, ամբողջ շաբաթվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 23-ը, կազմակերպվելու են տարաբնույթ միջոցառումներ՝ զեկուցումների ներկայացումներ, մասնագիտական քննարկումներ, երաժշտական կատարումներ և այլն: 

Այլ նորություններ
ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ»-Ը՝ «ԲՈՀԵՄ» ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին «Բոհեմ» թատրոնում ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ը:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: