28.07.2021 | 
Հասարակություն
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ԱՐՑԱԽԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ. ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ». ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Արցախը և միջազգային քրեական դատարանը. նոր հեռանկարներ» խորագրով առցանց սեմինար, որը վարել է Միջազգային քրեական դատարանի ավագ դատական ծառայող Էդուարդո Տոլեդոն։

«Միջազգային քրեական իրավունք» դասընթացի շրջանակում իրականացված հերթական սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է այն հեռանկարները, որոնք կբացվեն Արցախի Հանրապետության առաջ այն դեպքում, երբ վերջինս կորոշի դիվանագիտական հարաբերություններ զարգացնել Միջազգային քրեական դատարանի հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ընդդատության բացակայության պարագայում դրական զարգացումներով ընդդատություն ձևավորելու հնարավորությունները։

 

 

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել Արցախի միջազգային իրավական կարգավիճակը, պատերազմական հանցագործություններից հատուցում ստանալու հնարավոր մեխանիզմները, բացի դրանից՝ ներկայացվել և քննարկվել են նաև օրինակներ միջազգային փորձից։

 

Սեմինարի ժամանակ ուսանողները բանախոսին հղել են իրենց հուզող հարցերը՝ ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ստանալով սպառիչ պատասխաններ։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

Այլ նորություններ
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ: