21.03.2019 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԷՐ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 29, 42, 54, 82, 83, 94, 97, 105, 109, 114, 119, 139, 170, 175, 182, 184, 189, 190, 195, «Ակադեմիական», «Էլիտա» ավագ, Արտաշատի ավագ, Վաղարշապատի թիվ 5, Աբովյանի թիվ 1 դպրոցների և «Էռնիկյան», «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության կողմից ամիսներ շարունակ իրականացվող ԵՊՀ հյուրընկալությունների և դպրոցներ այցելությունների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:



Ապագա դիմորդներին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

 

Դեկանն  աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, անդրադարձավ ուսումնական գործընթացը կազմակերպող 7 ամբիոններին և խոսեց իրավագետի մասնագիտության  կարևորության մասին. «Ամբողջ աշխարհում իրավագիտությունը համարվում է էլիտար մասնագիտություն, ինչպես և բժշկագիտությունը ու տնտեսագիտությունը: Մասնագիտության էլիտարությունը պայմանավորված է հասարակության պահանջով: Դուք չեք կարող գտնել հանրային կյանքի որևէ բնագավառ, որտեղ անհրաժեշտ չլինի իրավաբանի մասնագիտությունը»,- փաստեց դեկանը: 

 

Ֆակուլտետի պատմությունն ու կենսագրությունը պատկերավոր  դարձան, երբ աշակերտները դիտեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասին պատմող  ֆիլմը, որի միջոցով մանրամասն ծանոթացան ֆակուլտետի պատմական անցյալին, կենսագրությանը, ամբիոնների գործունեությանը, պրոֆեսորադասախոսական կազմին:

 

Աշակերտները հնչեցրին նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերում էին ընդունելության կարգին, ինչպես նաև հետաքրքրվեցին, թե Իրավագիտության ֆակուլտետի շնորհած դիպլոմը կիրառվում է  արդյոք օտար երկրներում:

 

Երևանի 109 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Հայկ Մելքոնյանը և  Արա Ամիրջանյանը պատմեցին, որ դեռ փոքրուց երազել են իրավաբան դառնալ:

 

Նրանք այժմ ջանասիրաբար պարապում են, որ սովորեն  իրենց երազանքների ֆակուլտետում: «Ինձ համար մեծ պատիվ է լինելու այս ֆակուլտետում սովորելը, և ես ամեն բան անելու եմ նպատակներս իրագործելու համար»,- նշեց Արա Ամիրջանյանը:

 

Երևանի թիվ 29 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Էլինա Ավագյանը հաստատապես որոշել է՝ իրավաբան է դառնալու. «Ես ընտրել եմ ԵՊՀ-ն և Իրավագիտության ֆակուլտետը»:



Հանդիպման ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրին ուսանողական կառույցների գործունեությունը, առանձնահատկությունները;

 

Աշակերտները նաև շրջեցին  Իրավագիտության ֆակուլտետի լսարաններով, եղան Դատական նիստերի դահլիճում և Իրավաբանական կլինիկայում: Բացի Իրավագիտության ֆակուլտետից նրանք ծանոթացան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գործունեությանը:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր:
ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՆՐԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ-ում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «ԵՊՀ-ում դասավանդման գերազանցության մրցանակ» խորագրով ամենամյա մրցույթ, որի նպատակի, ինչպես նաև կազմակերպման և անցկացման կարգի վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի հետ: