18.10.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՉԻՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն հյուրընկալեց Չինաստանից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանը:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլոնը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև Արևելագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

 

Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և որոշ մանրամասներ ներկայացրեց բուհի պատմության, միջազգային և գիտական քաղաքականության ոլորտի վերաբերյալ:

 

Խան Դաչուանը նշեց, որ պատվիրակության անդամներն առաջին անգամ են այցելում Հայաստան, սակայն մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում Հայաստանի և մասնավորապես ԵՊՀ-ի հետ գործնական կապերի հաստատմանն ու զարգացմանը միտված կարևոր առաքելությանը:

 

«Հայտնի է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նախաձեռնել է աշխարհագրական բավականին մեծ մասշտաբ ընդգրկող «Մեկ գոտի, մեկ ուղի» նախագիծը, որի ակտիվ գործընկերիների շարքում է նաև Հայաստանը: Ուստի մեզ համար շատ կարևոր են պետության զարգացման գործում մեծ ներդրում ունեցող Երևանի պետական համալսարանի հետ արդյուանվետ փոխգործակցության ծավալումն ու դինամիկ զարգացումը»,- ասաց Խան Դաչուանը և հավելեց, որ ԵՊՀ չինագիտության կենտրոնի գործունեությունն էլ ավելի նպաստի հայ-չինական դարավոր համագործակցության զարգացմանը:

 

ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ հայ երիտասարդները հատկապես վերջին տարիների ընթացքում սկսել են մեծ ուշադրություն ու հետաքրքրություն ցուցաբերել չինական մշակույթի, լեզվի ու ընդհանրապես Չինաստանի հանդեպ, ուստի ԵՊՀ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանում չինագիտության տարածմանն ու ընդլայնմանը:

 

Քննարկումների ընթացքում կողմերը նախնական նամաձայնություն ձեռք բերեցին առաջիկա համատեղ ծրագրերի շրջանակում ընդգրկել մի շարք միջոցառումներ՝ ուսանողների և երիտասարդ դասախոսների փոխանակում, երկու երկրների դարավոր մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հետազոտություններ և այլն:

 

 

Այնուհետև հյուրերը ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հանդիպեցին ուսանողների հետ, ներակայացրին հայ-չինական հարաբերությունների զարգացման միտումները, առաջիկա ծրագրերը,  Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի գործունեությունը, ԵՊՀ չինագիտության կենտրոնի նպատակները:

 

Հանդիպումներից հետո Չինաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի աջակցությամբ ստեղծված չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 

 

Հավելենք, որ ԵՊՀ չինագիտության կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը: Կենտրոնում ուսումնասիրություններ են իրականացվելու Չինաստանի պատմության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ, գիտական քննարկումներ ու հանդիպումներ: Այն նաև ծառայելու է որպես ռեսուրսային կենտրոն չինագիտություն ուսումնասիրողների համար:

 

Միջոցառումների շրջանակում ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը:

Այլ նորություններ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով դասախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի տիկինը՝ մեքսիկուհի Անա Գարսիան:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑ ԵՎ ՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ  ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ
Մասնագիտական կողմնորոշման նպատակով Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: