12.01.2007 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԳՈւՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԳՈւՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
«Այն ակնածանքը, որ տածում են Գուրգեն Մելիքյանի հանդեպ, տածում են միայն իրոք “մեծատառով”մարդկանց հանդեպ»,- իր խոսքում նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:

Հունվարի 12-ին` ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի 70-ամյակին նվիրված խորհրդի նիստի ժամանակ, Արամ Սիմոնյանը հոբելյարին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալ:

«Լավ ընկեր, լավ բարեկամ, մեծ հայրենասեր»,- այսպես բնորոշեց Գուրգեն Մելիքյանին պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը:

Ջերմ խոսքերով, հետաքրքիր ու անակնկալ նվերներով Գուրգեն Մելիքյանին շնորհավորեցին տարբեր ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, ընկերներ ու բարեկամներ, նախկին եւ ներկա ուսանողներ:

«Թող իրականություն դառնա Գուրգենի մեծ երազանքը եւ նրա հարյուրամյակի առթիվ Արարատի փեշերին պարենք հայկական քոչարին»,-ասաց ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը:

«Շնորհակալ եմ քեզ, իմ համալսարան, որ ինձ 48 տարի պահել ես քո գրկում»,- իր շնորհակալական խոսքում նշեց Գուրգեն Մելիքյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: