18.12.2006 | 
Մշակույթ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ ԷՐ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՅՈՒՐԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ ԷՐ
«Նա մեր վերջին մոհիկաններից է: Մենք պարտավոր ենք անել ամեն հնարավորը, որ ուսանողները անձամբ շփվեն Վարդուհի Վարդերեսյանի նման մեծությունների հետ, ճանաչեն ու գնահատեն նրանց»,- ասաց ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը դեկտեմբերի 18-ին կազմակերպել էր հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ: Մտերմիկ զրույցի ընթացքում դերասանուհին ուսանողներին պատմեց հետաքրքիր դեպքեր իր անձնական կյանքից: Անդրադարձավ նաեւ հանդիպմանը նախորդած երիտասարդ ստեղծագործողների մրցույթի արդյունքների ամփոփմանը:

«Խիստ կարեւոր է, որ այսօրվանից գտնենք ու պաշտպանենք մեր ստեղծագործող ուսանողների առաջին քայլերը, որովհետեւ հենց այդ թոթովանքներն են, որ հետո մեծ մենախոսություն կարող են դառնալ»:

Հանդիպման ընթացքում Վարդուհի Վարդերեսյանն իր համալսարանական հանդիսատեսի համար ասմունքեց, ինչպես նաեւ ներկայացրեց Ավետիս Ահարոնյանի «Հազրե» պատմվածքից մի հատված:

Այլ նորություններ
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՆՈՐ ԷՋ
2020 թ. Ղազախստանում, Հայաստանում և այլ երկրներում մեծ շուքով նշվում է ղազախական նոր գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի 175-ամյակը:
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին: