27.12.2016 | 
Կրթություն
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՊԱԼԵԱՏԻՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՊԱԼԵԱՏԻՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դեկտեմբերի 26-ին ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին գրանցված արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն կենտրոնի աշխատակիցներն ու դասընթացի մասնակիցները, այլև ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

 

«Հպարտությամբ ուզում եմ նշել, որ պիլոտային ծրագիրը, որը որպես մագիստրոսական ծրագիր ներդրվել էր մեր դասացանկում, բավականին արդյունավետ էր: Մեր ուսանողները մասնագիտական լավ գիտելիքներ ստացան Հայաստանում դեռևս զարգացման փուլում գտնվող պալեատիվ հոգեբանության վերաբերյալ, ինչը հետագայում թույլ կտա  ամրապնդել այս ուղղության տեղը մեր կրթական ծրագրերում»,- ասաց ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը:

 

Դասընթացի մասնակիցներին և ծրագրի ղեկավարներին ողջունեց և նախաձեռնությունը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորեց ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը:

 

«Հարկ է նշել, որ դասընթացի մասնակիցների և մասնավորապես ուսանողների հետաքրքրվածությունն ու ակտիվությունը փաստում են այն մասին, որ ծրագիրը հաջողված է: Կարծում եմ, որ հետագայում էլ այն կարդարացնի իրեն՝ ներգրավելով ու հետաքրքրելով էլ ավելի մեծ թվով ուսանողների»,- նշեց դեկանն ու հավելեց, որ «Պալեատիվ հոգեբանություն» մագիստրոսական ծրագիրն անպայման կներառվի պարտադիր դասընթացների ցանկում:

 

Մագիստրոսական ծրագիրը հաջողված համարեց նաև Սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը, ով ընդգծեց, որ պալեատիվ հոգեբանությունը զարգացման մեծ հեռանկարներ ունի, և կարևոր է, որ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետն անմասն չի մնում այդ գործընթացից:

 

Այնուհետև Դավիթ Գևորգյանը հաշվետվություն ներկայացրեց ծրագրի իրականացման և գրանցած արդյունքների, ինչպես նաև հեռակա ծրագրերի մասին:

 

Հավելենք, որ ծրագիրն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ» մասնավոր հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

Այլ նորություններ
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: