24.08.2017 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում 2017-2018 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 10:00-16:00 (հանգստյան օրեր՝ օգոստոսի 26, 27, սեպտեմբերի 3,10): Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:

Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը:

ԵՊՀ հեռակա ուսուցման 2017-2018 ուստարվա բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների, քննությունների, տեղերի և ուսման վարձի մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:


Տեղեկացնենք, որ 2017-2018 ուստարվա հեռակա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (դիպլոմի հետ պետք է ներկայացնել նաև միջուկը),
2. 6 լուսանկար (3x4 սմ չափսի),
3. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4. Ընդունելության քննությունների, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր, որը վճարվում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովում,
5. 2016թ. և 2017թ. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն և ռուսաց լեզուներ) առարկաների միասնական քննությունների և 2017թ. կենտրոնացված համակարգով հանձնած քննությունների դրական գնահատականները հավաստող փաստաթուղթ:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ԱԺ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ մագիստրանտներն այցելեցին ՀՀ Ազգային ժողով:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: