27.12.2016 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՈՒ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
ԵՊՀ-ն և ՀՀ բնապահպանության նախարարությունը տարիների պատմություն ունեցող համագործակցությունը դրեցին պաշտոնական հիմքերի վրա:

Համագործակցության 5-ամյա պայմանագիրը կնքվեց նախարար Արծվիկ Մինասյանի և ռեկտոր Արամ Սիմոնյանի միջև այսօր՝ Բնապահպանության նախարարության հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:

 

«Արդեն 5 տարի է՝ ԵՊՀ-ում գործում է Կայուն զարգացման կենտրոնը: Մեր հիմնական նպատակն է գիտական ներուժը, մասնագիտական գիտելիքները ներդնել բնապահպանական խնդիրները լուծելու գործում: Այդպիսիք են ընդերքի շահագործումը, բնական ռեսուրսների սխալ օգտագործումը և այլն»,- ասում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

 

Պայմանագրում նախանշված են այն ուղղությունները, որոնցով ծավալվելու է համագործակցությունը ԵՊՀ-ի և բնապահպանության գործը ստանձնած պետական մարմնի միջև: Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ԵՊՀ-ն նաև կապող օղակ է դառնալու ոլորտի հետ առնչվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև:

 

Մինչ այժմ Կայուն զարգացման կենտրոնը ՀՀ Կառավարությանն է ներկայացրել իր առաջարկությունները ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, ընդերքի ռացիոնալ օգտագործման, պոչամբարների հարուցած խնդիրների դեմ պայքարելու վերաբերյալ: Պայմանագրի կնքումից հետո ուժերը կմեկտեղվեն՝ դրանք լուծելու համար:

 

Նշենք, որ միջոցառման ընթացքում նախատեսված էին նաև պարգևատրումներ. գերատեսչական մեդալների արժանացան նախարարությունում երկարամյա գործունեություն ծավալած, զարգացման գործում մեծ ավանդ ունեցող աշխատակիցներ: 

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԵՆ
Հունիսի 14-ին Գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ ԵՊՀ հակակոռուպցիոն միջոցառումները համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստը:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց չինական Նանկայի համալսարանի պատվիրակությանը: