16.05.2022 | 
Ուսանողական, Կրթություն
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ
Ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ «Ֆիզիկոսի օրը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 103-ամյակին, Ուսանողների և երիտասարդների օրվան, Ֆիզիկոսի օրվան:

Միջոցառմանը ներկա էին ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռ. Հակոբյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Ա. Մակարյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, այդ թվում՝ ՈՒԽ նախագահ Վ. Գրիգորյանը:

 

Միջոցառումը մեկնարկեց ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներից մեկի գրած օրհներգով, որը ֆակուլտետում հնչում էր առաջին անգամ: Ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը շնորհավորեց բոլոր ֆիզիկոսներին գեղեցիկ տոնի կապակցությամբ:

 

 

«Այսօր խորհրդանշական ու գեղեցիկ օր է, քանի որ այսօրվա հետ կապված շատ տոներ կան. 1919 թ. այս օրը  կազմավորվել է Մայր բուհը, 1959 թ. ֆիզիկայի ֆակուլտետն առանձնացել է որպես առանձին ֆակուլտետ, այսօր ՀՀ-ում նշվում է նաև Ուսանողների և երիտասարդների օրը, մենք տոնում ենք նաև Ֆիզիկոսի օրը»,- ասաց Ռ. Հակոբյանը:

 

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարդգես Գրիգորյանն ասաց, որ տարիներ շարունակ Ֆիզիկոսի օրը ֆակուլտետում նշվել է, ու այս տարին էլ բացառություն չէ: Նա նույնպես շնորհավորեց ԵՊՀ հիմնադրման 103-ամյակի և մնացած բոլոր տոների  կապակցությամբ»:

 

 

Ֆիզիկոսի օրը նշվում է ամեն տարի: Միջոցառման ընթացքում ներկայացվում են ֆիզիկայի ֆակուլտետը և կյանքում ֆիզիկայի ունեցած դերը, կազմակերպվում են ժամանցային հետաքրքիր խաղեր ուսանողների և դասախոսների միջև: Այս տարի ներկայացրին նաև հեռավար ուսուցման ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր և ծիծաղաշարժ դեպքերը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «POLYCHAR 28» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
«PolyChar 28» միջազգային ամենամյա կոնֆերանսին աշխարհի տարբեր ծայրերից մասնակցում են ոլորտի առաջատար գիտնականներ՝ պոլիմերների սինթեզման ու բնութագրման մեջ ժամանակակից միտումներին ծանոթանալու նպատակով:
«ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՐԵՆՈՒ ՊՏՈՒՂՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ C ՎԻՏԱՄԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿ»․ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՀԱՅ ԲՈՒՅՍ» 8-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի աշխատակիցներն ու բակալավրիատի ուսանողները մասնակցել են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում անցկացված «Հայ բույս 2022» 8-րդ փառատոնին՝ ներկայացնելով թեյեր, բուսական կոսմետիկա և բույսերից պատրաստված տիկնիկներ: