20.02.2018 | 
Քաղաքականություն
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում բաց դռների օրվա շրջանակում Երևանի 9 ավագ դպրոցների շուրջ 130 աշակերտներ հյուրընկալվել էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ բաց դռների օրերի շրջանակում իրականացվող միջոցառման նպատակն էր օգնել ապագա դիմորդներին կատարել ճիշտ ընտրություն, ծանոթանալ ֆակուլտետին, ինչպես նաև ամբիոններին ու դասախոսներին:

 

Հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը Երևանի համար 29, 114, 184, 195, 65, 170, 189, «Հերացի» ավագ դպրոցների, «Բյուրակն» կրթահամալիրի աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, իրականացվող ուսումնական ծրագրերը, ամբիոնների վարիչներին։

 

 

Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանը խոսեց դիվանագետի մասնագիտության մասին, թե ինչ կարևոր գործիքներ են պետք լավ դիվանագետ դառնալու համար. «Դիվանագետը պետք է տիրապետի 2 օտար լեզվի։ Մեր ամբիոնում դասավանդվում են 8 լեզուներ՝ անգլերենից բացի՝ նաև ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, ճապոներեն և չինարեն»։

 

 

Աշակերտներին ներկայացվեց նաև միջազգային հարաբերությունների և դիվանագիտության կարևորությունը հայ ժողովրդի կյանքում։

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ էին եկել մասնագիտական հստակ կողմնորոշմամբ ու պատրաստած հարցերով։ Դպրոցի աշակերտ Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ հանդիպումը հետաքրքիր էր. «Ավելի մոտեցա ֆակուլտետին, իմացա ավելին դասընթացների մասին»։

 

 

Հանդիպման ավարտին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն աշակերտներին ներկայացրին ֆակուլտետը, խոսեցին լսարանների, ֆակուլտետի՝ հաջողության հասած շրջանավարտների մասին։

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները: