05.12.2018 | 
Քաղաքականություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ N94 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՕՐ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ N94 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող «Մասնագիտական կողմնորոշման օր» ծրագրի շրջանակում այսօր թիվ 94 դպրոցի ավագ դասարանների աշակերտները ԵՊՀ կրթական ծրագրերին ծանոթանալու համար այցելեցին Քիմիայի ֆակուլտետ:

Համալսարանում ապագա ուսանողների համար ֆակուլտետի Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Գևորգ Սիմոնյանը դասախոսություն կարդաց միջուկային ռեակցիաների և գլոբալ էկոլոգիական մարտահրավերների մասին։

Ինտերակտիվ դասի ընթացքում պարոն Սիմոնյանը հարցուպատասխանի միջոցով բացատրեց քիմիա բառի ստուգաբանությունը և պատմեց այն առնչությունների մասին, որ ունի այդ առարկան հայերի հետ։ 

Քիմիայի ֆակուլտետի դոցենտը դասախոսության վերջում խոստացավ, որ աշակերտներին ևս մեկ անգամ կհրավիրի ֆակուլտետ՝ քիմիական փորձերին մասնակցելու։ Թիվ 94 դպրոցի աշակերտները գոհ էին այցելությունից և տպավորված:  

Հիշեցնենք, որ աշակերտներին ԵՊՀ հյուրընկալելու նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի համալսարան: 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդը ընդունում է հետևյալ հայտարարությունը.
ՀԱՅՏՆԻ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ 8-ՐԴ ԱՆԴԱՄԸ. ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը: