21.02.2018 | 
Քաղաքականություն
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում բաց դռների օրվա շրջանակում Երևանի մի քանի ավագ դպրոցների շուրջ 60 աշակերտներ հյուրընկալվել էին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող բաց դռների օրերի շրջանակում Երևանի 6 ավագ դպրոցների (հ. 189, 114, 182, 54, 195, «Հերացի» ավագ դպրոց) աշակերտներ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

 

Հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը ողջունեց աշակերտներին, նրանց ներկայացրեց ֆակուլտետը, ամբիոններն ու ամբիոնների վարիչներին։

 

 

ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դասախոս Հովհաննես Հարոյանն աշակերտներին ներկայացրեց անալոգային և թվային, բջջային կապի համակարգը, կապուղիների տարանջատման սկզբունքները և այլն։

 

Երևանի համար 189 ավագ դպրոցի աշակերտուհի Միլենա Եղոյանը նշեց, որ դեռ հստակ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, սակայն հանդիպումից գոհ է, քանի որ ծանոթացել է ֆակուլտետին:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է 2019-2020 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկու հարցերի քննարկումից հետո որոշվել է այն ընդմիջել և շարունակել վաղը՝ ժամը 17:00-ին:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: