22.02.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԱՊԱԳԱ ՍԱՆԵՐԻՆ
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԱՊԱԳԱ ՍԱՆԵՐԻՆ
Այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ էին այցելել Երևանի հ. 114, հ. 148, հ. 198, հ. 94, հ. 195, հ. 118 և հ. 29 ավագ դպրոցների աշակերտները:

Այցելությունը կազմակերպվել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից:

 

Ապագա ուսանողներին դիմավորեցին ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

 

Ռուբեն Մելքոնյանն աշակերտներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, գործունեությունը. «Արևելագիտությունը երիտասարդ գիտություն է: Այն ձևավորվել է 18-րդ դարում: Անվանումն արդեն հուշում է, որ սա գիտություն է Արևելքի մասին: Այս մասնագիտությունը համարվում է «կայսերական» կամ «էլիտար», քանի որ այն ձևավորվել է տարբեր գերտերությունների կայսրերի անմիջական նախաձեռնությամբ, հրամանով և ցանկությամբ. Արևելքի հետ տարատեսակ խնդիրնելը լուծելու համար անհրաժեշտ էին կադրեր, գիտելիք»:

 

 

Մեզ հետ զրույցում հ. 195 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Իշխան Թումասյանը փաստեց, որ արդեն հստակ որոշել է՝ դպրոցն ավարտելուց հետո ընդունվելու է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժին. «Հետաքրքրությունս շատ մեծ է ուսումնասիրելու և բացահայտելու Արևելքը: Բուհի ընտրությունը միանշանակ է եղել»:

 

Խոսելով կազմակերպված հանդիպման մասին՝ ապագա թուրքագետը նշեց, որ նմանօրինակ նախաձեռնությունները շատ կարևոր են հասկանալու՝ ընտրությունը ճիշտ է կատարվել, թե ոչ:

 

Հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը պատասխանեցին ապագա ուսանողների հարցերին և առաջարկեցին փոքր խմբերով այցելել ամբիոններ և տեղում ծանոթանալ աշխատանքներին:

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 101-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԵՊՀ-Ն ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
1956 թ. փետրվարին տեղի ունեցած ԽՄԿԿ 20-րդ համագումարը, որ դատապարտեց անհատի պաշտամունքը, ԽՍՀՄ պատմության մեջ մտցրեց աննախադեպ բեկում. սկսվեց մի ժամանակաշրջան, երբ փոխվեց մարդկանց մտածելակերպը, աստիճանաբար ձևավորվեց այլախոհական մթնոլորտ: