27.10.2017 | 
Քաղաքականություն
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը շարունակում է կազմակերպել ավագ դպրոցների աշակերտների այցերը Մայր բուհ:

Մասնագիտական կողմնորոշման նպատակով «Քվանտ» վարժարանի և համար 198 ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներ:

 

Քիմիայի ֆակուլտետում հյուրընկալված հ. 198 ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆակուլտետի լաբորատորիաներին և փորձերի օգնությամբ ամրապնդելու դպրոցում ստացած տեսական գիտելիքները:

 

Ավագ դպրոցի կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Լուսինե Բալայանը կարևորեց համալսարանի հետ համագործակցությունը և նշեց, որ այն նպաստում է կրթության որակի, արդյունավետության բարձրացմանը. «Որպես խորացված հոսքի ուսուցման մեթոդ` մեր համագործակցությունը իրականացնում ենք այսպես: Դպրոցն այսպիսի նյութական բազա չունի, այդ պատճառով փորձում ենք գործնական ուսուցման բացը լրացնել համալսարան այցելություններով»:

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ասիստենտ Հայաստան Ալվանջյանը հ. 198 ավագ դպրոցում հանդես է եկել դասախոսությամբ. «Դասընթացի համապատասխան մասն ավարտելուց հետո այստեղ՝ ֆակուլտետում, այսօր կատարում ենք փորձեր աշակերտների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար»:

 

Տիկին Ալվանջյանի խոսքով՝ այս համագործակցությունը հստակեցնում է աշակերտների ակնկալիքները ապագա մասնագիտությունից, ինչպես նաև խթանում է նրանց հետաքրքրությունը առարկայի, համալսարանի նկատմամբ. «Քիմիան այն առարկան չէ, որը կարելի է հասկանալ միայն տեսական մակարդակով: Գործնական հմտությունների զարգացումն ու կիրառումը ավելացնում են աշակերտների սերը դասընթացի նկատմամբ»:

 

Քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի լաբորանտ Լիլիթ Արիստակեսյանն էլ աշակերտներին ծանոթացրեց լաբորատորիաներում անվտանգության և քիմիական նյութերի հետ շփման կանոններին:

 

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնում «Քվանտ» վարժարանի սաները հնարավորություն ունեցան ավելի հանգամանալից ծանոթանալու Շեքսպիրի ստեղծագործություններից մի քանիսին: Հանդիպումն ընթանում էր նաև հարց ու պատասխանի ձևաչափով:

Այլ նորություններ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
4 ԴԵԿԱՆՆԵՐԻ ՈՒ 31 ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՆՈՐ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ, ԴՈՑԵՆՏՆԵՐ. ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ութ օրակարգային և մի քանի ընթացիկ հարցեր: