15.12.2011 | 
Մշակույթ
ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՖԻԼՄԸ
ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՖԻԼՄԸ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «Ուսանողական ոսկե ծիրան» նախագիծը շարունակելու է տոներից հետո:

Արդեն երրորդ շաբաթն էր, ինչ ուսանողները հնարավորություն ունեին դիտելու համաշխարհային ճանաչում ունեցող փառատոններում ներկայացված մի քանի ֆիլմեր` առանց թարգմանության:

 

«Gaudeamus» ֆիլմերի փառատոնը, բացի Երեւանի պետական համալսարանից, կազմակերպվում է ՀՀ մի քանի բուհերում եւս` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

 

Փառատոնի ֆիլմերի ցանկում տեղ են գտել այլազգի ռեժիսորների աշխատանքները: Համալսարանում կազմակերպված երեք դիտումների ընթացքում ցուցադրվել են դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա», ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Դյումոնի «Ֆլանդրինա» եւ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմերը: Չի կարելի ասել, թե ուսանողները «կոտրում էին» դահլիճի դռները` դիտելու համաշխարհային ճանաչում ունեցող այս ֆիլմերը, սակայն որոշակի խումբ սիրով էր այցելում դիտումներին:

 

Ֆիլմերի ցուցադրությանը մասնակցում էին նաեւ կինոգետներ եւ մասնագետներ, ովքեր մինչեւ բուն դիտումը ներկայացնում էին ֆիլմը` ուսանողների ուշադրությունը հրավիրելով որոշակի մանրամասների ու բուռն քննարկումների առիթ դարձած կողմերի վրա: Վերջին կինոդիտումը (իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը) կայացավ երեկ` դեկտեմբերի 14-ին:

 

Նշենք, որ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրությունները կվերսկսվեն հաջորդ ուսումնական կիսամյակից` փետրվարից:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։