30.04.2019 | 
Ուսանողական
«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԶ ԸՆՏՐՈՒՄ»․ ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԵԶ ԸՆՏՐՈՒՄ»․ ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր ուսանողները հանդիպեցին դերասան, հումորիստ և շոումեն Ռաֆայել Երանոսյանի հետ։

Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը, որին ներկա էին ԵԼՀ ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ուսանողներ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից։



Մինչև հանդիպման սկիզբը՝ ԵԼՀ ՈՒԽ նախագահ Արշալույս Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռ․Երանոսյանին հրավիրել են ուսանողների խնդրանքով։ Իսկ ՈՒԽ անդամ Տաթև Հովհանիսյանն էլ հավելեց, որ այսօրինակ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։

Հանդիպման ընթացքում Ռաֆայել Երանոսյանը պատմեց մանկության, մասնագիտության ընտրության, ծավալած գործունեության, շրջագայությունների ու թատրոնի հանդեպ տածած առանձնահատուկ սիրո մասին, ինչպես նաև պատասխանեց ուսանողների կողմից տրված մի շարք հարցերին:



Նա, խոսելով դերասանական կրթություն չունենալու, բայց լավ դերասան դառնալու մասին, ասաց. «Մենք մասնագիտություն չենք ընտրում, մասնագիտությունն է մեզ ընտրում։ Այն ի վերուստ է տրված, և եթե կրկին մասնագիտություն ընտրելու լինեի, ապա նորից կընտրեի հենց դերասանի մասնագիտությունը»։

Ըստ Ռաֆայել Երանոսյանի՝ թատրոնը հոգևոր սնունդ և դրական լիցքեր ստանալու համար լավագույն վայրն է։ Նա խոսեց իր նոր՝ «tRaffik» մոնոներկայացման մասին և ցանկություն հայտնեց ամեն անգամ հանդիպմանը ներկաներից 15-ին հրավիրել այդ ներկայացմանը՝ ուսանողների մոտ թատրոնի հանդեպ սեր սերմանելու համար։

Հարցուպատասխանը հանդիպման միայն առաջին փուլն էր։ Երկրորդ փուլում ԵԼՀ ֆակուլտետի ուսանողական խորհուրդը պատրաստել էր խաղեր, որոնց մասնակցում էին դերասանն ու ուսանողներից որևէ մեկը։



Հանդիպման վերջում Ռաֆայելը շնորհակալություն հայտեց իրեն հյուրընկալելու համար:



Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: