17.11.2017 | 
Հասարակություն
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ
Նոյեմբերի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց «Չինարենով ասմունքի մրցույթը»:

Իր ձևաչափով եզակի մրցույթն առաջին անգամ էր անցկացվում: Դրան մասնակցում էին ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի, Հայ-ռուսական (Սլավոնական) և Երևանի պետական համալսարանների ուսանողները:

 

Մրցույթի առաջին փուլն իրականացվել է  հոկտեմբերի 25-ին Կոնֆուցիոսի ինստիտուտում, որի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 12 մասնակիցներ:

 

Եզրափակիչ փուլում մասնակիցները ներկայացրել են Չինաստանի հայտնի բանաստեղծներ Սյու Ճիմոյի, Ցանգ Յանգծիացուոյի և այլ հայտնի բանաստեղծների ստեղծագործություններից:

Մրցույթում ԵՊՀ-ն ներկայացրել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ Մանե Գասպարյանը, Գագիկ Հարությունյանը, Հրանտ Աբաջյանը և 3-րդ կուրսի ուսանող Արսեն Հովհաննիսյանը: Ժյուրիի քվեարկության արդյունքում Մանե Գասպարյանը զբաղեցրել է առաջին տեղը:

Նշենք նաև, որ մրցույթի ընթացքում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Աննա Մեսրոպյանն էլ չինարենով կատարել է  «Պեկինը ողջունում է քեզ» երգը:

Այլ նորություններ
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է  ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն:
ԵՊՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՇԱՏ ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ
Ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնում ենք, թե ՀՀ կառավարության անդամներից քանի տոկոսն են կրթությունը ստացել ԵՊՀ-ում և որ ֆակուլտետներում: