11.09.2014 | 
Քաղաքականություն
ԵՊՀ 95-ԱՄՅԱ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ԵՊՀ 95-ԱՄՅԱ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Հանդիսավոր նիստով ամփոփվեցին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների 95-ամյակին նվիրված միջոցառումները:

ԵՊՀ ռեկտորատի, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին Մայր բուհի մեծ դահլիճում կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում:

 

«Երևանի պետական համալսարանն ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է նման սերնդի կայացմանը նպաստելու առաքելություն, ինչի իրականացման գործում ծանրակշիռ ներդրում ունեն Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետները: Այստեղ թրծվում է ոչ միայն հայ լեզվաբանական, գրականագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական, ազգագրագիտական միտքը, այլև պատրաստվում են մանկավարժ կադրեր, ովքեր մուտք են գործում հանրային և բարձրագույն կրթության բնագավառ՝ համալսարանում ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու արժեքները փոխանցելով մատաղ սերնդին»,- իր ելույթում շեշտեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Համալսարանի առաջնեկների՝ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների մասին համառոտ պատմական ակնարկներ ներկայացրին հենց դեկանները՝ Արծրուն Ավագյանն ու Էդիկ Մինասյանը: Նրանք խոսեցին իրենց ֆակուլտետների և տարբեր տարիների շրջանավարտների` մեր երկրի կյանքում ունեցած դերի ու նշանակության մասին: Ներկայացրին, թե պատմական ինչպիսի ժամանակահատվածում են ստեղծվել ֆակուլտետները և ինչ առաքելություն են ունեցել: 

 

«Հայաստան աշխարհ, որի դաշնակիցներն էին սովը, ցուրտը, համաճարակները: Եվ այս պայմաններում բացվում են մայր համալսարանի դռները, ու լսարան են մտնում մայր բուհի մայր ֆակուլտետի՝ պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին ուսանողները: Նման ֆակուլտետի բացումը պատահական չէր: Նորաստեղծ երկրին անհրաժեշտ էին ազգային նկարագիր ունեցող ուսուցիչներ ու գաղափարակիրներ»,- իր ելույթում նշեց պարոն Ավագյանը՝ հպարտությամբ հավելելով, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության 3 նախագահներից երկուսը ևս իրենց շրջանավարտներն են:

 

 

Նշենք, որ Հայ բանասիրության ֆակուլտետից են սերում այսօրվա Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի, իսկ Պատմության ֆակուլտետից՝ Փիլիսոփայության և հոգեբանության ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետները նաև ծնունդ են տվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտին:

 

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ևս խոսեց իրենց ականավոր շրջանավարտների և հատկապես Արցախյան ազատամարտում նրանց մասնակցության  մասին:

 

«ԵՊՀ 22 ռեկտորներից 5-ը եղել են պատմաբաններ՝ Հակոբ Մանանդյան, Հովհաննես Պողոսյան, Կամսար Առաքելյան, Մկրտիչ Ներսիսյան, ներկայումս՝ Արամ Սիմոնյան: Համալսարանի 8 պրոռեկտորները նույնպես Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ են: Երկու ֆակուլտետների շրջանավարտներից շատերը ներկայումս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, հասարակական-քաղաքական գործիչներ են, ղեկավարում են գիտակրթական հիմնարկներ»,- նշեց նա:

 

Ելույթներին հաջորդեց պետական պարգևների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք համալսարանականների շնորհեց ՀՀ պատվավոր կոչումներ և նախագահի շնորհակալագրեր:

 

«Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,- շնորհավորական խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ Նախագահը նաև հատուկ շնորհավորական ուղերձ էր հղել հոբելյար ֆակուլտետներին:

 

Նշենք, որ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների մի խումբ ներկայացուցիչներ էլ պարգևատրվել են ԵՊՀ ոսկե, արժաթե և բրոնզե մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով:

 

Ստորև ներկայացնում ենք պարգևատրված համալսարանականներին՝

 

ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում

  • Արամ Սիմոնյան` ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Արծրուն Ավագյան՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Սամվել Մուրադյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում

  • Նազիկ Հարությունյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Գևորգ Քիլիմջյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

 

«Մովսես Խորենացի» մեդալ

  • Էդիկ Մինասյան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Սերյոժա Գալստյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
  • Մագդալինա Ջանփոլադյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքաննադատության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր

 

Նախագահի շնորհակալագիր

 

  • Հենրիկ Աբրահամյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 
  • Հայկ Ավետիսյան` ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Յուրիկ Ավետիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Գարուն Բաբայան` ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
  • Աստղիկ Բեքմեզյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Վաչագան Գալստյան՝ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ
  • Հովիկ Գրիգորյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Էդվարդ Դանիելյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Արտավազդ Դարբինյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Ալբերտ Մակարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Հայրապետ Մարգարյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Սարգիս Մխիթարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր դոցենտ
  • Լարիսա Մնացականյան՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Համլետ Պետրոսյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Վազգեն Սաֆարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Ալբերտ Ստեփանյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

     

ԵՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվածներ

 

Հայ բանասիրության ֆակուլտետ

 

ԵՊՀ ոսկե մեդալ

  • Ժենյա Քալանթարյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
  • Լիանա Հովսեփյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր

 

ԵՊՀ արծաթե մեդալ

  • Աննա Աբաջյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
  • Լեոնիդ Թելյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. դոկտոր            
  • Աշոտ Տեր-Մինասյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու          
  • Վարդան Պետրոսյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
  • Նարինե Դիլբարյան՝ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու

 

ԵՊՀ բրոնզե մեդալ

  • Սեյրան Գրիգորյան՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու               
  • Աշխեն Ջրբաշյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու    
  • Արևիկ Ղազարյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
  • Աշոտ Աբրահամյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու

 

Պատվոգիր

 

  • Լևոն Հայրապետյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Փառանձեմ Մեյթիխանյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Գոհար Ներսիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Նարինե Ներսիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Արտաշես Սարգսյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու                      
  • Մանուկ Ֆելեքյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու
  • Ռուբիկ Էլոյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Վարդան Եղիազարյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Խաչատուր Վարդանյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Արշալույս Գալստյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Վաղարշակ Գյուլբուդաղյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
  • Թամարա Հարությունյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
  • Գաղթուհի Հանանյան՝ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
  • Նաիրա Մկրտչյան՝ դեկանատի օպերատոր

 

Պատմության ֆակուլտետ

 

ԵՊՀ ոսկե մեդալ

 

  • Ռաֆիկ Նահապետյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր   
  • Արտակ Մովսիսյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Ֆելիքս Տեր-Մարտիրոսով՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

 

ԵՊՀ արծաթե մեդալ

 

  • Քրիստինե Յախշյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս
  • Սեյրանուշ Մանուկյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու

 

ԵՊՀ բրոնզե մեդալ

 

  • Ֆեդիկ Ղազարյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Էդուարդ Զոհրաբյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Հայկ Հակոբյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Հռիփսիմե Պիկիչյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու
  • Հակոբ Հարությունյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Անդրանիկ Վարդանյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Մխիթար Գաբրիելյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Անուշավան Պետրոսյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Արսեն Բոբոխյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու

 

Պատվոգիր

 

  • Դավիթ Թինոյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Գեղամ Բադալյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
  • Կարինե Եղիազարյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Զարուհի Հակոբյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու
  • Արա Գասպարյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Սուսաննա Սերոբյան՝ ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի ասիստենտ
  • Հասմիկ Հարությունյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ասիստենտ
  • Արտակ Գնունի՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու
  • Սաթենիկ Վարդանյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու
  • Ռուզաննա Մկրտչյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու
Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
Ապրիլի 12-18-ը ԵՊՀ-ի և հայաստանյան այլ բուհերի ուսանողներից բաղկացած թիմը մասնակցել է Վիեննայում կայացած 26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին:
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։