05.10.2017 | 
Կրթություն
ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ
ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ
ԵՊՀ և Ֆլորենցիայի համալսարանի ներկայացուցիչները ներկայացրին «Էրասմուս+» նախագծի շրջանակում համատեղ իրականացվող ծրագիրը:

Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները Պատմության ֆակուլտետի դասախոսների և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աշխատակիցների հետ հանրությանը ներկայացրին միջազգային ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ ընթացող «Մետաքսի ճանապարհ Հայաստան. Վայոց Ձոր» հետազոտական ծրագիրն ու արդյունքները:

 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով իր գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեց ոչ միայն իտալացի գործընկերներին, այլև ԵՊՀ ղեկավարությանը միջազգային հեղինակավոր ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

 

«Մետաքսի ճանապարհ Հայաստան. Վայոց Ձոր» հետազոտական ծրագրի ընթացքն ու ձեռքբերումների մասին խոսեց Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

 

«Այս համագործակցության արդյունքում մենք ոչ միայն հնարավորություն ստացանք ուսումնասիրելու Մետաքսի ճանապարհը, այլև մեր ուսանողներից մի քանիսը մասնակցեցին Ֆլորենցիայի համալսարանում ծանոթացան և մասնակցեցին մշակութային ժառանգության պահպանման, հետազոտման և հանրահռչակման գործընթացներին»,- ասաց պրոֆեսորը:

 

ԵՊՀ միջազգային կապերին, գործընկեր բուհերի ընձեռած հնարավորություններին,  համալսարանականների՝ կրթական ծրագրերին մասնակցության և արտասահմանյան բուհերի հետ փոխանական ծրագրերի մասին խոսեց Միջազգային համագործակցության վարչության մասնագետ Նաիրա Մնացականյանը: Իսկ Ֆլորենցիայի համալսարանի միջազգային համագործակցությունը ներկայացրեց Լորելլա Պալլան:

 

 

Ելույթներից հետո իտալացի մասնագետները հայ գործընկերներին և ուսանողներին տեսապատկերների միջոցով պատմեցին Մետքասի ճանապարհի հետազոտությանը վերաբերող որոշ տվյալներ, Վայոց Ձորի հատվածի փաստագրման աշխատանքները, փաստագրումից դեպի տեղական զարգացմանն ու հանրայնացմանն ուղղված գործընթացները:

Այլ նորություններ
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում էին համախմբվել հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ «ERASMUS+»-ի հերթական նախագծի քննարկման համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 13-ին ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Ինտերնետային կայքի բովանդակության կառավարում. օգտատիրոջ հայացք ներսից» խորագրով դասընթացը: