22.11.2019 | 
Կրթություն
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի, ԵՊՀ մինչհամալսարանական վարչության և «Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համագործակցությամբ նոյեմբերի 19-22-ն անցկացվել է «Արտահայտվելու ազատություն» խորագրով միջոցառումների շարքը:

Ծրագրի ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի 12 ուսանողներ այցելեն են Երևան քաղաքի Լևոն Շանթի անվան թիվ 4, թիվ 182, Գևորգ Էմինի անվան թիվ 20, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցների 6 տարբեր դասարաններ և աշակերտներին իրազեկել են արտահայտվելու ազատության և դրա օրենսդրական սահմանների մասին:

Սեմինար-քննարկումների ընթացքում ուսանողները ներկայացրել են արտահայտվելու ազատությունը և դրա օրենսդրական սահմանները, անդրադարձել են աշակերտների՝ համացանցում արտահայտվելու ազատությանը, նրանց հետ քննարկել են գործնական օրինակներ, ինչպես նաև լուծել խոսքի ազատության վերաբերյալ իրավական խնդիրներ:

Հանդիպում-քննարկումներից հետո աշակերտները ցանկություն են հայտնել մասնակցելու ազատության և իրավական տարբեր հարցերի վերաբերյալ նոր քննարկումների:



Նշենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների իրավագիտակցության մակարդակը, ներկայացնել արտահայտվելու ազատության վերաբերյալ ներպետական և միջազգային կարգավորումները ու դրանց սահմանները:

Հարկ է նշել, որ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողները հանրակրթական դպրոցներում և հասարակական այլ վայրերում պարբերաբար իրականացնում են իրազեկման միջոցառումներ՝ մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ:

«Իրավունք բոլորի համար» ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:


Պատրաստեց Անգին Խաչատրյանը

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: