05.12.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՈՐ ԴԵԿԱՆ ՈՒՆԻ
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՆՈՐ ԴԵԿԱՆ ՈՒՆԻ
Այսօր Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 162 §76 հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:

 

Նշենք, որ մինչ այդ 1992 թ.-ից Արևելագիտության ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը: Նա 1991-1994 թվականներին եղել է Հայաստանի ազատագրության բանակի հրամանատարի՝ արտաքին կապերի գծով տեղակալ։ 2008 թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ Նա հեղինակ է երեք տասնյակ գիտական հրապարակումների, երեք մենագրության և երկու դասագրքի:

 

Նորանշանակ դեկան Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, բռնի կրոնափոխ հայության խնդիրները, ինչպես նաև հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ. ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը:
«ՍԵՐՎԻՍԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ/ՄԵՆԵՋՄԵՆՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 190 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանն այսօր «Սերվիսի կազմակերպիչ/մենեջմենտ» խորագրով դասախոսություն է կարդացել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում: