06.06.2019 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Արդեն 11 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների 7-ից 9-ը տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը հիմնված է խաղային մեթոդաբանության վրա:

ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանի խոսքով, այս դասընթացների շնորհիվ երեխաների մոտ ձևավորվում է սեր ռուսերենի,  ռուսական մշակույթի և գրականության հանդեպ:

 

«Փաստ է, որ այս կարճ ժամանակահատվածում երեխաները ռուսերենին գերազանց չեն տիրապետելու, բայց սա հնարավորություն է  հաղթահարելու այդ լեզվով հաղորդակցվելու բարդույթը»,- նշեց Ա. Ներսիսյանը:

 

Դասընթացը մեկնարկեց երեխաների հետ ծանոթությամբ, որից հետո Ռուսական կենտրոնի տնօրենը տեսապատկերի միջոցով երեխաներին ներկայացրեց ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի կյանքը, ստեղծագործությունները և գործունեությունը:

 

Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ, հունիսի 6-ը ճանաչվել է Ռուսաց լեզվի միջազգային օր, քանի որ հենց այդ օրն է ծնվել ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:

 

Առաջին դասն անցկացվեց հետաքրքիր ձևաչափով, քանի որ այն նվիրված էր Ալ. Պուշկինի ծննդյան 220-ամյակին, նախօրոք պատրաստված էին մեծ գրողի հեքիաթների վերաբերյալ հարցեր, որոնց երեխաները պատասխանեցին: 



Նշենք, որ դասընթացը տևելու է մեկ ամիս՝ մինչև հուլիսի 6-ը:

 

Ավելացնենք, որ ծրագրում որպես կամավորներ ընդգրկված էին նաև դասընթացի նախորդ տարիների մասնակիցները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: