03.04.2020 | 
Հասարակություն
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԴԱՍԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ «ZOOM» ԾՐԱԳՐԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես պետք է պաշտպանել «Zoom»-ով իրականացվող դասերը ներխուժումներից:

Փորձագետը նշում է, որ այսօր հեռավար ուսուցում իրականացնելու համար «Zoom» ծրագիրն օգտագործելիս պետք է զգուշանալ և դասերը պաշտպանել ներխուժումներից. «Անհայտ խուլիգաններ ներխուժում են «Zoom»-ով իրականացվող դասերի և դասախոսությունների ժամանակ ու խանգարում դրանք»:  Երևույթն արդեն անուն է ստացել՝ կոչվելով «Զումբոմբինգ» («Zoombombing»):

 

Նմանօրինակ իրավիճակներից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս նախևառաջ հանդիպումների հղումները տարածել փակ խմբերում, իսկ գաղտաբառը տալ միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե խմբին:

 

Դասերի անվտանգությունն ապահովելու համար կարելի է նաև ակտիվացնել ծրագրի «Enable waiting room» կոճակը, ինչը հնարավորություն կտա ամբողջովին հետևելու դասերի մուտքերին:

 

Սամվել Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ապացույցների թույլատրելիության ինստիտուտի զարգացումը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում» խորագրով սեմինար-քննարկում։