27.07.2022 | 
Մշակույթ
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ «YSU ԲԵՆԴ»-Ը ՕՐԻՆԱԿ ԼԻՆԻ ՄՅՈՒՍ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՐ». ՍԱՐԳԻՍ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ «YSU ԲԵՆԴ»-Ը ՕՐԻՆԱԿ ԼԻՆԻ ՄՅՈՒՍ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՐ». ՍԱՐԳԻՍ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ
Աշխարհահռչակ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում գործող «YSU band»-ի գեղարվեստական ղեկավարն է: Սարգիսի հետ զրուցել ենք «YSU band»-ի ձևավորման, առաջիկա պլանների և այլ հարցերի շուրջ:

Կյանքիս որևէ փուլ պետք է կապվեր համալսարանի հետ:

 

Երբ ընտրում էի մասնագիտությունս, Երևանի պետական համալսարանի անունը շատ էր հոլովվում մեր ընտանիքում․ ծնողներս ցանկանում էին՝ հենց այստեղ սովորեմ, սակայն ընտրելով ճարտարապետի մասնագիտությունը՝ կրթություն ստացա այլ բուհում: Ի վերջո, կյանքիս որևէ փուլ պետք է կապվեր համալսարանի հետ, և այժմ Հայաստանում իմ գործունեությունը ծավալվում է նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ «YSU բենդ»-ում: Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում արդեն գրանցել ենք բավականին լուրջ հաջողություններ: Ինձ համար շատ կարևոր է, որ մեր բենդը օրինակ լինի մյուս բուհերի համար:

 

 

Ես տեսնում եմ՝ ինչպես է փոխվում ուսանողների մտածելակերպը:

 

Ի սկզբանե բենդի ձևավորման գաղափարն ինձ դուր էր գալիս: Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի մշակած ծրագիրը բավականին արդյունավետ է. ես տեսնում եմ՝ ինչպես է փոխվում ուսանողների մտածելակերպը: Առաջիկայում պլանավորել ենք մի քանի համերգ, սակայն նաև նպատակ ունենք միջազգային մրցույթների մասնակցելու։

 

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ուսանողներն ստանում են մասնագիտական երկրորդ կրթություն։

 

Մեր ուսանողները շատ տաղանդավոր են, թիմը՝ բավականին մեծ։ Կարող եմ ասել, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի յուրաքանչյուր ուսանող իր տեղն է գտնում արվեստի որևէ բնագավառում, այդ թվում՝ թատրոնում կամ երաժշտության մեջ:

 

 

Մշակույթի կենտրոնի դռները բաց են համալսարանի բոլոր ուսանողների առջև:

 

Վստահ եմ՝ երիտասարդները, տեսնելով Երևանի պետական համալսարանի ուսանողական ու մշակութային ակտիվ կյանքը, կկարողանան կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության և բուհի ընտրության հարցում:

 

ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ցանկանում են լինել մշակույթի կենտրոնի մի մասնիկը, կարող են գալ, լսել, փորձել իրենց ուժերը՝ անկախ նրանից, թե տիրապետում են երաժշտական այս կամ այն գործիքին, թե ոչ։

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹԸ»․ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՔԻՓ ԹՈՐՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
«ԵՊՀ-Սթարմուս Նոբելյան շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված առաջին դասախոսության ընթացքում Նոբելյան մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկոս Քիփ Թորնը և արվեստագետ, նկարչուհի Լիա Հալորանը ներկայացրին սև խոռոչների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, արվեստի դերը գիտության զարգացման գործում և այն, թե ինչ կկատարվի մարդու հետ, եթե նա հայտնվի սև խոռոչի մեջ։
ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր էր հանձնել ECER 2022 համաժողովի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք պատմել են համաժողովի չորս օրերի ընթացքում ստացած տպավորությունների և հետաքրքրաշարժ դրվագների մասին։