Մայր բուհն այս տարի «նորաթուխ» համալսարանականների առջև դռները կբացի սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները ԵՊՀ-ում առաջին կուրսեցիներին կդիմավորեն հետևյալ ժամանակացույցով՝
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - ժամը 09:00-ին` մասնաշենքի բակ
Աստվածաբանության ֆակուլտետ - ժամը 10:00-ին` 139 լսարան,
Արևելագիտության ֆակուլտետ - ժամը 14:30-ին` Երկանյանների անվան դահլիճ (2-րդ հարկ),
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - ժամը 13:00-ին` Ե. Չարենցի անվան դահլիճ (2-րդ հարկ),
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին` մասնաշենքի բակ,
Իրավագիտության ֆակուլտետ - ժամը 09:30-ին` 207 և 208 լսարաններ,
Կենսաբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին` 301 լսարան,
Հայ բանասիրության ֆակուլտետ - ժամը 10:00-ին` մասնաշենքի դահլիճ,
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ 206 և 241 լսարաններ,
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ Պալեանների անվան դահլիճ, ժամը 10:00-ին նախատեսվում է ուսանողների հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ,
Պատմության ֆակուլտետ - ժամը 11:00-ին՝ մասնաշենքի դահլիճ,
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ 413 լսարան,
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ Ե. Չարենցի անվան դահլիճ,
Ռուս բանասիրության ֆակուլտետ - ժամը 13:00-ին՝ 224 լսարան,
Սոցիոլոգիայի ֆակուլտետ - ժամը 14:30-ին՝ 3-րդ մասնաշենք, 316 լսարան,
Տնտեսագիտության ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ մասնաշենքի դահլիճ,
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ 303 և 308 լսարաններ,
Դեղագիտության և քիմիայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ մասնաշենքի դահլիճ,
Ֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին՝ Կոնֆերենց դահլիճ:
ԵՊՀ ֆակուլտետները տեղակայված են հետևյալ մասնաշենքերում՝
1-ին ուսումնական մասնաշենք – Դեղագիտության և քիմիայի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներ,
2-րդ ուսումնական մասնաշենք - Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,
3-րդ ուսումնական մասնաշենք - Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ,
4-րդ ուսումնական մասնաշենք - Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ,
5-րդ ուսումնական մասնաշենք - Կենսաբանության ֆակուլտետ,
6-րդ ուսումնական մասնաշենք - Պատմության, Աստվածաբանության և Տնտեսագիտության ֆակուլտետներ,
7-րդ ուսումնական մասնաշենք - Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներ,
8-րդ ուսումնական մասնաշենք - Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ:
Հավելենք, որ 2015-2016 ուստարվա սեպտեմբերի 1-ից ԵՊՀ ուսանողները դասի կհաճախեն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հետևյալ ժամանակացույցով`
I հերթ
1-ին ժամ – 09:30-10:10
2-րդ ժամ – 10:15-10:55
3-րդ ժամ – 11:05-11:45
4-րդ ժամ – 11:50-12:30
5-րդ ժամ – 12:50-13:30
6-րդ ժամ – 13:35-14:15
II հերթ
7-րդ ժամ – 14:30-15:10
8-րդ ժամ – 15:15-15:55
9-րդ ժամ – 16:05-16:45
10-րդ ժամ – 16:50-17:30
11-րդ ժամ – 17:40-18:20
12-րդ ժամ – 18:25-19:05