28.10.2019 | 
ՄԵԿՆԱՐԿԵԼ է «SCIENCE TO START-UP. PRINCIPLES OF ENTREPRENEURSHIP AND BUSINESS» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ է «SCIENCE TO START-UP. PRINCIPLES OF ENTREPRENEURSHIP AND BUSINESS» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի «Erasmus+ ABIONET» ծրագրի շրջանակում դասախոսների, ասպիրանտների և մագիստրոսների համար մշակված դասընթացը:

Դասընթացը, որը տեղի է ունենում «ERASMUS+ ABIONET» ծրագրի գործընկեր Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի մասնակցությամբ շարունակվելու է մինչև նոյեմբերի 5-ը և ընդգրկելու է նաև այցելություններ Գավառ և Գյումրի:

 

Դասընթացը նվիրված է մասնավորապես ստարտափ ծրագրերի մշակմանը, արտադրական ընկերությունների հիմնման հիմնական սկզբունքներին:

 

Առանձին բաժին նվիրված է դրամաշնորհային ծրագրերին հայտեր պատրաստելու հմտությունների զարգացմանը, ինչպես նաև համապատասխան կրթական մոդուլների մշակմանը:

 

Վերապատրաստման դասընթացին մասնակցում են Երևանի պետական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների ուսանողներն ու դասախոսները:

 

 

Դասընթացը մեկնարկեց սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության փորձագետ Սերգեյ  Չախմախչյանի ելույթով, որը մասնակիցներին ներկայացրեց «CARD» կենտրոնի պատմությունն ու գործունեությունը:

 

«Շատ քիչ է լինում այնպիսի հնարավորություն, որ երկու համալսարանի ներկայացուցիչներ հավաքվել են միևնույն սեղանի շուրջ և քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր ու համագործակցության հեռանկարները»,- նշեց բանախոսը:

 

Այնուհետև բանախոսը ներկայացրեց «CARD» կենտրոնի փորձն ու անցած ճանապարհը:

 

Ծրագրի գործընկերներ, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի մասնագետներ Գերարդ Քուլենը և Վալերիա Ռաչեևան 5 օրերի ընթացքում անցկացնելու են դասընթաց՝ ուղղված ոչ միայն տեսական գիտելիքների, այլև գործնական հմտությունների զարգացմանը Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գավառի պետական և Շիրակի պետական համալսարաններում:

 

 

Դասընթացի մյուս կարևոր բաղադրիչը համապատասխան կրթական մոդուլների մշակման և դասավանդման հիմնախնդիրներն են:

 

 

Ըստ ծրագրի մասնակիցների՝ մագիստրոսական ծրագրերում խիստ արդիական է դրամաշնորհային ծրագրերի մշակմանը, ստարտափ ծրագրերի կառուցմանը նվիրված ընդհանուր մոդուլների ներդնումը, ինչը թույլ կտա ուսանողներին ավելի գործնականորեն մոտենալու ուսումնական գործընթացին: 

 

Անի Պողոսյան